Հայկական բանկերի միջոցով ՀՀ կատարված մասնավոր փոխանցումներն I կիսամյակում կազմել են $616,9 մլն

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել է շուրջ 616,9 միլիոն ոչ առևտրային բնույթի միջոց: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2010 թ.-ի հունիս ամսվա ամենամսյա ամփոփագրում, որը տեղադրված է ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 2009 թ.-ի նույն ցուցանիշի համեմատ ավելացել է 3 տոկոսով կամ 17,7 հազար դոլարով:

Առաջին կիսամյակում Հայաստանից դեպի արտասահման կատարված փոխանցումների ծավալը կազմել է 311,7 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 259,2 միլիոն դոլարի դիմաց (20,3 տոկոսի աճ): Հունվար-հունիսին մուտքերի մաքուր հոսքը կազմել է 305,2 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 340 միլիոն դոլարի համեմատ (10,2 տոկոսի անկում):

Միաժամանակ 2009 թ.-ի նման այս տարվա հունվար-հունիսին ամենամեծ հոսքը գրանցվել է Ռուսաստանից՝ 333,3 միլիոն դրամ: (1 դոլարը 366,89 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img