ՎՏԲ-Հայաստան բանկը նվեր է մատուցել Երևանում ՌԴ ՊՆ ռուսական դպրոցի աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր ուսումնական տարվա նախաշեմին ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական նվերը մատուցեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության N21 ռուսական միջնակարգ դպրոցի 2-11 դասարանի աշակերտներին, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը ռուսական առաջատար ՎՏԲ24 մանրածախ բանկի հետ համատեղ Ռուսաստանում ձեռք բերեց մասնագիտացված դասագրքեր դպրոցականների և ուսումնական ձեռնարկներ ուսուցիչների համար, ինչպես նաև աշխատանքային տետրեր և աուդիո գրքեր ձայնասկավառակների վրա, որոնք նախատեսված են անգլերեն լեզվի խորը ուսուցման համար, այդ թվում արդի համակարգչային ծրագրերի օգնությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի անունից շնորհավորում եմ Հայաստանի բոլոր դպրոցականներին և ուսանողներին 2010-2011թթ.. նոր ուսումնական տարվա առթիվ, մաղթում եմ նրանց մեծ հաջողություններ և ուսման մեջ գերազանց ցուցանիշներ, նպատակների իրականացում, խաղաղ երկինք և անհոգ ու երջանիկ մանկություն»,- ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img