Հայաստանում փողի բազան հուլիսի վերջին ավելացել է 0,2 տոկոսով և կազմել 435,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հուլիսի վերջին փողի բազան ավելացել է  733 միլիոն դրամով կամ 0,2 տոկոսով՝ կազմելով 435,3 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ԿԲ նախնական տվյալների հիման վրա:

Տեղեկատվության համաձայն, ԿԲ-ից դուրս կանխիկ դրամը հուլիսի վերջին կազմել է 307,9 մլրդ դրամ ՝ հունիսի վերջի 295,6 միլիարդի փոխարեն: Պարտադիր պահուստները դրամով կազմել են շուրջ 33,6 մլրդ դրամ՝ հունիսի վերջի 39,4 միլիարդի փոխարեն, պարտադիր պահուստներն արտարժույթով՝  շուրջ 90,9 մլրդ դրամ՝ հունիսի վերջի 97,1 միլիարդի փոխարեն:

Զուտ միջազգային պահուստները (փոխարկելի արտարժույթով, առանց սեփականաշնորհման միջոցների) հուլիսի  վերջին կազմել են շուրջ 454,7 մլրդ դրամ՝ հունիսի համեմատ ավելանալով 3,8 մլրդ դրամով կամ 0,9 տոկոսով:

Զուտ ներքին ակտիվների ծավալը հաշվետու ժամանակամիջոցում կազմել է մինուս 19,4 մլրդ դրամ՝ հունիսի վերջի մինուս 16,3 միլիարդի փոխարեն: (1 դոլարը 362.72 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img