FMO-ն քննարկում է հայկական բանկերից մեկի բաժնետերերի կազմում ընդգրկվելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը՝ FMO-ն քննարկում է հայկական բանկերից մեկի հետ համագործակցության և բաժնետերերի կազմում ընդգրկվելու հնարավորությունը, ասաց FMO Խորհրդի նախագահ, ներդրումների գծով տնօրեն Յուրգեն Ռիգտերնիկը (Jurgen Rigternik)։

«Այս փուլում բանակցություններ են տարվում մի բանկի հետ կոնկրետ ֆինանսավորման մասին»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

Միաժամանակ Ռիգտերնիկը նշեց, որ հնարավոր համագործակցությունը կարող է իրականանալ Ամերիաբանկի տրված նմանատիպ վարկի տեսքով։

«Սակայն մենք չենք բացառում այն հնարավորությունը, որ կդառնանք տվյալ հաստատության բաժնետերը, եթե լինի դրա անհրաժեշտությունը»,- ասաց նա։

2009թ. դեկտեմբերին FMO-ն և DEG-ըհամաձայնագիր կնքեցին Ամերիաբանկի հետ՝ 30 մլն դոլարի երկարաժամկետ վարկ տրամադրելու մասին, որից 20 մլն դոլարը նախատեսված էր բինեսի ֆինանսավորման ծրագրին, իսկ 10 մլն դոլարը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի փոքր հիդրոէլեկտրակայանների կամ հողմակայանների վարկավորման համար: Հայկական Ամերիաբանկն ավարտել է սոցիալական ռիսկերի և շրջակա միջավայրի ռիսկերի կառավարման համակարգի ներդրումը, որն իրականացվում է FMO-ի և DEG-ի աջակցությամբ։

Լրագրողների հարցերին ի պատասախան՝ Ռիգտերնիկը զերծ մնաց բանկի անունը նշելուց՝ ասելով, որ բանակցությունները դեռևս չեն ավարտվել, սակայն նշեց, որ այդ բանկը հայկական բանկերի առաջին տասնյակում է։

Միաժամանակ խորհրդի նախագահն ընդգծեց, որ գործունեություն սկսելով ցանկացած երկրում՝ FMO-ն փորձում է սահմանել նրա հեռանկարները, ինչպես նաև գործընկերներին։

«Սովորաբար մենք աշխատում ենք ամենաթափանցիկ և հուսալի բանկերի և ընկերությունների հետ»,- պարզաբանեց նա։

Ռիգտերնիկի խոսքերով՝ Հայաստանի տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրել, հատկապես 2009 թվականի երկրորդ ու երրորդ եռամսյակներում, սակայն այն ֆոնի ներքո, որ բազմաթիվ տնտեսագետներ և վերլուծաբաններ վկայում են իրավիճակի բարելավման մասին, բանկային հատվածն, ընդհանուր առմամբ, նույնպես կաճի։

«Իսկ դա նշանակում է, որ բանկային հատվածի ֆինանսական պահանջարկը նույնպես կմեծանա»,- ասաց նա։

Այս կապակցությամբ Ռիգտերնիկը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին ավելի շատ ներդրումային և ծրագրային նախաձեռնություններ կլինեն։

«Ներդրումների ծավալը Հայաստանում կախված է մեր գործընկերների կարիքներից»,- հավելեց նա։

Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) երկրի միջազգային զարգացման բանկն է: Զբաղվում է զարգացող երկրների ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ռիսկային կապիտալի ներդրումներով: FMO-ի ներդրումային պորտֆելը կազմում է 4.6 մլրդ եվրո, ինչի շնորհիվ այն դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող աշխարհի ամենախոշոր զարգացման բանկերի շարքում:

DEG-ը KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամ է: Ֆինանսավորում է զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները: Որպես Եվրոպայի խոշորագույն զարգազման ֆինանսական կազմակերպություններից մեկը` DEG-ը խրախուսում է մասնավոր բիզնեսի կառույցներին` ներդրումներ կատարելու կայուն տնտեսական աճի և կենսամակարդակի բարձրացման համար:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img