«Անելիք» համակարգի միջոցով իրականացված փոխանցումների ծավալը տարեվերջին կհասնի $1 մլրդ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի միջոցով իրականացված փոխանցումների ծավալը տարեվերջին կհասնի 1 միլիարդ դոլարի, նման կանխատեսում է անում «Անելիք բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

«Փոխանցումների ծավալն այժմ, մինչճգնաժամային 2008 թվականի համեմատ, զգալիորեն կրճատվել է՝ 45 տոկոսով: Սակայն հիմա ծավալներն աստիճանաբար վերականգնվում են, ամեն ամիս փոխանցումների ծավալն ավելանում է 3-5 տոկոսով: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ մենք կհասնենք 1 միլիարդ դոլար ցուցանիշի», – ասել է Ճզմաչյանը «ԱՌԿԱ» գործակալությանը:

«Անելիք» համակարգով իրականացված փոխանցումների ծավալը 2009 թ.-ին կազմել է 1,6 միլիարդ դոլար: «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը գործում է գրեթե 100 երկրներում, համակարգում ներառված են շուրջ 200 բանկեր և 63 հազար վճարման կետեր:

Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոսց մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Բանկի ակտիվները 2010 թ.-ի ինը ամսվա ընթացքում կազմել են շուրջ 54 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 28 միլիարդ դրամ, առաջին կիսամյակի մաքուր շահույթը հարկումից հետո կազմել է 266,9 միլիոն դրամ:

Հունիսի 30-ի դրությամբ բանկն ունի տասը մասնաճյուղ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img