Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը այս շաբաթ կկազմի 1 դոլարի դիմաց 360-363 դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցյալ շաբաթ Forex համաշխարհային արժութային շուկայում եվրոյին կրկին հաջողվեց թարմացնել իր մաքսիմումները դոլարի նկատմամբ:

Եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել է 2.25%-ով մինչև 1.3789` հասնելով իր 6-ամսյա մաքսիմումի մակարդակին: Դոլարի թուլացման հիմնական պատճառը Ամերիկայում դրամավարկային քաղաքականության հնարավոր մեղմացման վերաբերյալ անհանգստությունն է:

Ամերիկայում ֆինանսական սեկտորի խթանման նոր միջոցների ներդրումը, որը ներկայումս համարվում է մոտ ապագայում իրադարձությունների զարգացման ամենահավանական տարբերակը, միանշանակ դոլարի վրա ներգործող ամենաուժեղ գործոնն է: Նշված սցենարի իրականացման դեպքում Ամերիկայի տոկոսադրույքները ցածր մակարդակի վրա կշարունակվեն մնալ ավելի երկար ժամանակ, որի արդյունքում դոլարային ակտիվները ներդրողների համար պակաս գրավիչ կդառնան:

Forex միջազգային արժութային շուկայում ծավալված իրադարձությունները իրենց հետքն են թողել նաև Հայաստանի արժութային շուկայում: Այսպես, նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում նվազել է 0,12%-ով` հասնելով 361,53 դրամի:

Արևտրի ծավալը գրանցեց կտրուկ աճ և կազմեց 23,32 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ շաբաթվա համամետ 112,97%-ով բարձր է:

Մեր կարծիքով` այս հանգամանքը պայմանավորված է Հայաստանի կենտրոնական բանկի միջամտությամբ` ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի չափից ավելի ամրապնդման մտավախությամբ, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ ներքին արտադրողի վրա: Նախորդ շաբաթ Հայաստանում դոլարի կանխիկ վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,83%-ով և շաբաթ օրը` հոկտեմբերի 2-ին կազմել է 362,10 դրամ:

Մենք համարում ենք, որ դոլարի կայացած փոխարժեքը հարմար է ներքին շուկայի համար, եթե հաշվի առնենք, որ արտարժույթի նկատմամբ առաջարկի ու պահանջարկի հավասակշռությունը պահպանվում է երկրում արտահանման շնորհիվ արժույթի ներհոսքի և արտերկրից դրամական փոխանցումների աճի շնորհիվ: Մեր կարծիքով Հայաստանում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը հաջորդ շաբաթվա ընթացքում գտնվելու է 360-363 դրամի տիրույթում:

Հայաստանում եվրոյի կանխիկ շուկան սերտորեն փոխկապակցված է Forex համաշխարհային արժութային շուկայում տիրող տենդենցի հետ: Այդ կապակցությամբ նախորդ շաբաթ եվրոյի կանխիկ վաճառքի միջին փոխարժեքը աճել է 1,5%-ով` հասնելով մինչև 501,00 դրամ մեկ եվրոյի դիմաց: Հաջորդ շաբաթ եվրոյի արժեքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում սահմանվելու է Forex միջազգային շուկայում լուրերի հրապարակմամբ, իսկ ավելի կոնկրետ Եվրոգոտու ՀՆԱ-ի տվյալների և ԵԿԲ-ի տոկոսադրույքի մասին որոշման հրապարակմամբ:

Այն իրադարձությունը, որը կարող է հանգեցնել եվրոյի գնի նվազեցմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կարող է լինել Ամերիկայում սեպտեմբեր ամսին զբաղվածության մասին տվյալների հրապարակումը: Ըստ նախնական կանխատեսումների՝ Ամերիկայում սեպտեմբերին նոր աշխատատեղերի քանակը ավելացել է 5 հազարով: Այս տվյալի հաստատման դեպքում, եվրոն կարող է ԱՄՆ դոլարի և դրամի նկատմամբ անկում ապրել:

Ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճել է 0,59%-ով մինչև 12,00 դրամ: Սա պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու գնի աճով: Հաջորդ շաբաթ ռուսական ռուբլու արժեքը հայկական դրամի նկատմամբ պայմանավորված կլինի դոլար/ռուբլի արժութային զույգի դինամիկայով, որն էլ իր հերթին որոշվելու է Ամերիկայում մակրոտնտեսական տվյալների և նավթի գների մասին հրապարակումների արդյունքներով:

Եթե Brent նավթի արժեքը ամրապնդվի 80 դոլար մեկ բարելի դիմաց արժեքից վերև, ապա հավանական է, որ այն կհանգեցնի հայկական դրամի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի հետագա աճին:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում գրանցվել են միայն ամերիկյան արժույթով գործարքներ: Այլ արտարժույթներով` մասնավորապես եվրո և ռուսական ռուբլի, գործարքներ չեն գրանցվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img