Հայաստանում սեպտեմբերին գնանկում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը 0,2 տոկոսով նվազել է։ Գնանկման հիմնական գործոնը պարենամթերքի գների 1,0 տոկոսով նվազումն է եղել։

Դա պայմանավորված է հացահատիկային մշակաբույսերի գների նվազմամբ, մասնավորապես՝ ցորենի, որը սեպտեմբերին համաշխարհային շուկաներում 7,1 տոկոսով էժանացել է՝ հասնելով մեկ բուշելի դիմաց 6,53 դոլարի, և որպես հետևանք,  ալյուրի և հացաբուլկեղենի գների նվազմամբ։

Հայաստանի սեպտեմբերի գնանկմանը նաև նպաստել է բանջարեղենի գների անկումը, հատկապես կարտոֆիլի՝ լավ բերքի հետ կապված։ Ոգելից խմիչքի և ծխախոտի գները սեպտեմբերին չեն փոխվել։ Իսկ ահա ոչ պարենային ապրանքի գները գործնական սեզոնի սկզբի հետ կապված՝ 0,3 տոկոսով կամ 0,7 տոկոսով ավելացել են՝ համապատասխանաբար, ինչը մեծ ազդեցություն է ունեցել գնաճի վրա։ Հայաստանում սպառողական գնաճի տեմպերն ընթացիկ տարվա ինը ամսվա ընթացքում 4,7 տոկոս են կազմել։

1234 копия

Մեր կարծիքով՝ ընթացիկ տարվա մնացած ամիսներին Հայաստանում  գնաճային ճնշումը կարող է վերսկսվել, իսկ սպառողական գնաճի աճի տեմպերը կարագանան։

Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գնաճի արագացման պատճառ կդառնա գործնական ակտիվության բարձրացումը, ինչպես նաև սպառողական ապրանքի գների ավանդական սեզոնային աճը, մասնավորապես՝ բանջարեղենի և մրգերի։ Դա հաստատվում է նաև համաշխարհային շուկայի միտումներով, որտեղ հումքի և պարենամթերքի գները վերջին շրջանում ակնհայտ միտում են արտահայտում դեպի աճը։ Մեր կարծիքով՝  2010թ.-ին Հայաստանի սպառողական գնաճի տեմպերը, 7,6 տոկոս կկազմեն։

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյան,  հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img