HSBC համաշխարհային կրթական հիմնադրամը Հայաստանի 1500 երեխաներին օգնել է կրթություն ստանալ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2007թ.-ից ի վեր Հայաստանի անապահով համայնքների շուրջ 1500 երեխաներ Էյչ-Էս-Բի-Սի Համաշխարհային Կրթական Հիմնադրամի «Ֆյուչր Ֆրսթ» ծրագրի միջոցով կրթություն ստանալու հնարավորություն են ստացել, հաղորդում է HSBC Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, մինչ օրս, ԱՄՆ 10 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագրի շահառու են հանդիսանում աշխարհի 45 երկրների ավելի քան 344,000 երեխաներ:

Հայաստանում, ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 55 միլիոն ՀՀ դրամ է ուղղվել տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով կրթական ծրագրերի իրականացմանը:

Հայաստանում «Ֆյուչր Ֆրսթ» դրամաշնորհային ծրագրի հաղթողներ են` «Լիարժեք Կյանք» և «Ապագան քոնն է» (2010 թ.), «Հայաստանի Մանուկներ Բարեգործական Հիմնադրամ» (2009 թ.) և «Հայաստանի Պատանեկան Նվաճումներ» (2008 թ.) հասարակական կազմակերպությունները:

Միաժամանակ բոլոր չորս ՀԿ-ները աշխատում են անբարենպաստ պայմաններում գտնվող երեխաներին և պատանիներին բարօրությամբ ապահովել։

«Մենք հավատացած ենք, որ կրթության մեջ ներդրումները չափազանց կարևոր են կայուն զարգացում ապահովելու համար, ինչպես նաև աղքատության և անհավասարությունների դեմ պայքարելու ամենահզոր միջոցն են հանդիսանում: Հպարտ եմ, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում նման հեռանկարային և երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում` ստեղծելով ինքնազարգացման և կրթություն ստանալու հնարավորություններ անուշադրության մատնված, անապահով համայնքների երեխաների համար», այս առնչությամբ ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որը «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995թ.-ի սեպտեմբերի 25-ին։ ««HSBC Europe BV» հոլդինգային ընկերությունը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 126,7 միլիարդ դրամ, պարտավորությունները` 107,9 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` 18,8 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը` 7,6 միլիարդ դրամ, ընդհանուր վարկային ներդրումները՝ 70,3 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` շուրջ 101,9 միլիարդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 1,9 միլիարդ դրամ: Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բանկի յոթ մասնաճյուղ է գործում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img