Առէկսիմբանկը ուսանողական կրթաթոշակների տրամադրման մրցույթ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն  «Երկրի մասշտաբով՝ յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակներում հայտարարում է ուսանողական անվանական միանվագ կրթաթոշակների հայտադիմումների ընդունման մասին:

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից: Հաղորդագրության համաձայն, ակցիան նպատակ ունի խթանելու երիտասարդ մասնագետների կայացմանը, ակադեմիական բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին աջակցելու կիսամյակային ուսման վարձի մասնակի կամ ամբողջական վճարմանը:

Հայցորդները կընտրվեն Բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ խմբի  կողմից սքորինգային համակարգի հիման վրա և ըստ հետևյալ առաջնահերթ չափանիշների` ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ:  Ներկայացված հայտերից կընտրվեն լավագույն 20 դիմումները:

Մրցույթին կարող են մասնակցել  ՀՀ պետական և մասնավոր ԲՈւՀ-երի ուսանողները (ՀՀ և արտասահմանյան քաղաքացիները)՝ բակալավրիատի II-IV (կամ առկայության դեպքում` հինգերորդ) կուրսում (պետ. պատվեր կամ վճարովի հիմունքով) սովորող ուսանողները, ովքեր ունեն բացառապես գերազանց կամ առավելագույնը երկու ոչ գերազանց գնահատականներ, մագիստրատուրայի I-II կուրսի (պետպատվեր և վճարովի հիմունքով) սովորող ուսանողներ, ովքեր ունեն բացառապես գերազանց կամ առավելագույնը երկու ոչ գերազանց գնահատականներ, ասպիրանտուրայում սովորող ուսանողներ, ամբիոնի հայցորդներ:

«Շահառուների ցուցակը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում՝ http://www.areximbank.am/ սույն թվականի դեկտեմբերի 15-ին, ինչից հետո, վերջիններս կհրավիրվեն կրթաթոշակների հանձման պաշտոնական արարողությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International-ի և MaserCard International-ի լիիրավ անդամ է: 2008թ.-ի սեմտեմբերից «Առէկսիմբանկ-Գազարտբանկի խումբ» ՓԲԸ 100 տոկոսանոց բանժնետերն է Գազպրոմբանկը։

2007թ.-ին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ձեռք է բերում «ԱռԷկսիմբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 80 տոկոսը, 2008թ.ին դառնում «Առէկսիմբանկի» 100% բաժնետերը և նույն թվականին ավելացնում «Առէկսիմբանկի» կապիտալը 6 000 002 502 դրամով (20 000 000 USD):

2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի թիվը 15 է, որոնցից 6-ը՝ Երևանում և 9-ը՝ Հայաստանի տարբեր մարզերում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img