ՀՀ բանկերի համախառն ակտիվները հունվար-սեպտեմբերին կազմել են 1452,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2010 թվականի հունվար-սեպտեմբերին ավելացել են 7,08 տոկոսով կամ 1452,3 մլրդ դրամով: Այս են վկայում ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներն ամփոփող բանկային միջանկյալ հաշվետվությունների տվյալները:

Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները դեկտեմբերի 30-ի դրությամբ մեծացել են 6,05 տոկոս և կազմել 1134,6 մլրդ դրամ:

Միաժամանակ հայկական բանկերի կապիտալի համախառն ծավալն ընթացիկ տարում կազմել է 317,7 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 10,92 տոկոսով: Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված բանկերի հաշվեկշռային տվյալների հաշվետվությունների վերլուծությունը, նույն ժամանակահատվածում բանկերի վարկային ներդրումները կազմել են ավելի քանի 849 մլրդ դրամ՝ 2009թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 15,28 տոկոսով:

Հաճախորդների նկատմամաբ համախառն պարտավորությունները կազմել են շուրջ 723,3 մլրդ դրամ՝ 2009-օ վերջի համեմատ ավելանալով 0,6 տոկոսով:

Հայաստանի բանկային համակարգի շահույթը հունվար-սեպտեմբերին կազմել է շուրջ 24,1 մլրդ դրամ՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3,5 անգամ:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ: ($1 – 360,54 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img