Հայկական աուդիտորական-խորհրդատվական շուկան բավականին զարգացած է. GTA

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում աուդիտորական-խորհրդատվական ծառայությունների շուկան բավականին զարգացած է, կարծում է «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության բաժնետեր-տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը:

«Կարելի է ասել, որ հայկական աուդիտորական-խորհրդատվական շուկան բավականին զարգացած է. այստեղ ներկայացված են գրեթե բոլոր միջազգային ընկերություններն իրենց հաճախորդներով, սակայն, իհարկե, դեռ շատ բան կա անելու: Այսօրվա դրությամբ մենք շուկայի առաջատարն ենք և արդեն երկար ժամանակ մրցակցում ենք այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք ենք KPMG-in, Ernst & Young-ը, Price Waterhouse Coopers-ը, Baker Tilly-n, BDO-ն…», – ասել է Գյուլբուդաղյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Ինչպես հիշեցրել է ընկերության տնօրենը, նշված ընկերությունները աշխարհահռչակ և ճանաչված ընկերություններ են, որոնք ունեն աշխատանքի իրենց մեթոդներն ու մոտեցումները, նրանց անձնակազմն անցնում է հատուկ ուսուցում, նրանք հատուկ ծրագրեր են կիրառում, որոնցով իրականացնում են իրենց աշխատանքը: Օրինակ՝ ԳԹԱ-ում, ինչպես տեղեկացրեց Գյուլբուդաղյանը, գործում են աուդիտի, գնահատման աշխատանքների, ընկերության ներքին վերահսկողության գնահատականի անցկացման հատուկ մեթոդներ: Ինչպես նշել է նա, այդ մեթոդները մշակվում և կիրառվում են գլոբալ մասշտաբով, և հիմնական կողմնորոշիչը ստանդարտացումն ու գլոբալ մոտեցումն է, ինչը ծառայությունների բարձր որակի երաշխիքն է:

ԳԹԱ-ի տնօրենի կարծիքով՝ հայկական աուդիտորական ընկերությունների հիմնական թերությունը համապատասխան մեթոդների և ծրագրերի բացակայությունն է: Ինչպես նշեց Գյուլբուդաղյանը, եթե այդ ընկերությունների աշխատակիցներն անցնում են ուսուցողական դասընթացներ, ապա դրանց ընթացքում շեշտը դրվում է հաշվապահական հաշվառման և հարկման մեթոդների վրա:

«Այդ ընկերություններում բացակայում են միջազգային չափորոշիչներին համապատասխանող աուդիտի մեթոդները, չկա հաճախորդների ընդունման և սպասարկման նկատմամբ լիարժեք գլոբալ մոտեցում, քանի որ նրանք միջազգային ցանցերի անդամներ չեն, և բնականաբար նրանց համար դժվար է մրցակցել ավելի բարձր մակարդակի ընկերությունների հետ», – նշեց նա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img