Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շուկա է ներմուծել կորպորատիվ բանկոմատային քարտերի ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը կորպորատիվ հաճախորդների համար ներմուծել է նոր ծառայություն` կորպորատիվ բանկոմատային քարտեր, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Այսուհետ կորպորատիվ հաճախորդները իրենց հաշիվներում առկա միջոցներին ունեն 24/7 ռեժիմով հասանելիություն: Քարտերը կազմակերպությունների ղեկավարներին և լիազորված անձանց հնարավորություն են ընձեռում օրական մինչև 3 մլն ՀՀ դրամ կանխիկացումներ իրականացնել Էյչ-Էս-Բի-Սի-ի բանկոմատային ցանցից, որը ամենատարածվածն է Երևանում:

Բանկոմատի միջոցով թե դրամային և թե արտարժութային հաշիվներից կանխիկացման գործարքներն անվճար են:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ կորպորատիվ բանկոմատային քարտերով հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում նաև փոխանցումներ իրականացնել կազմակերպության և Բանկի այլ հաշիվների միջև, ստուգել հաշիվների մնացորդները և հաշվից ստանալ քաղվածքներ:

«Սա Հայաստանում բիզնեսի համար լավագույն Բանկը լինելու մեր տեսլականի իրագործմանն ուղղված հերթական նախաձեռնություններից է: Մեր նպատակն է հաճախորդ-բանկ հարաբերությունները դարձնել հնարավորինս արդյունավետ, հարմարավետ և անվտանգ», – ասել է է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը (Astrid Clifford):

Բանկի ղեկավարը նշել է, որ ծառայության ներդրման առաջին շաբաթների ընթացքում գրանցված արդյունքները խոստումնալից են. թողարկվել և ակտիվորեն գործածվում են շուրջ 300 կորպորատիվ բանկոմատային քարտեր:

«Դա նշանակում է, որ ծառայությունը լիովին համապատասխանում է մեր կորպորատիվ հաճախորդների պահանջներին» , – նշել է Քլիֆֆորդը:

Կորպորատիվ բանկոմատային քարտերի մասին մանրամասները առկա են  http://www.hsbc.am/1/2/hy/business/general-banking-services/corporate-atm-cards էջում:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որը «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995թ.-ի սեպտեմբերի 25-ին։ ««HSBC Europe BV» հոլդինգային ընկերությունը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` 2010թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 127,8 միլիարդ դրամ, պարտավորությունները` 104,8 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` շուրջ 23 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը` 10,4 միլիարդ դրամ, ընդհանուր վարկային ներդրումները՝ 83,6 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 99,5 միլիարդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 3 միլիարդ դրամ: Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բանկի յոթ մասնաճյուղ է գործում: (1 դոլարը 358,21 դրամ է): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img