Wed, 18 February
11.1 C
Yerevan
USD: 377.69 RUB: 4.93 EUR: 446.88 GEL: 141.06 GBP: 512.37

Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ում մի քանի հարյուր միլիոն դոլարի նախագծեր է դիտարկում

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում մի քանի հարյուր միլիոն դոլարի նախագծեր է դիտարկում, ասաց Հայաստանում բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Ելիզարովը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Հայաստանը բանկի քննարկմանն է ներկայացրել խոշոր նախագծեր քիմիայի, էներգետիկայի, հանքահումքի առաջնային մշակման ոլորտում։ Այդ նախագծերից յուրաքանչյուրը մոտավորապես 100 մլն դոլար է գնահատվում։

«Բոլոր նախագծերը երկարաժամկետ են, այդ պատճառով նման նախագծերի դիտարկումն առնվազն կես տարի է տևում, լինում է, երբ որոշ նախագծերը մենք մեկ տարուց ավելի ենք դիտարկում»,- ասաց նա։

Միաժամանակ Ելիզարովը նշեց, որ վերջնական վստահություն չկա, թե բոլոր նախագծերը բանկը կֆինանսավորի։

Խոսելով ճյուղերի մասին՝ նա նշեց էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտները, ինչպես նաև բանկային հատվածը և ենթակառուցվածքային նախագծերը։

«Սրանք տնտեսության հիմնական ճյուղերն են, որոնք մենք առաջին հերթին ենք դիտարկում։ Բացի այդ, մենք Հայաստանում շահագրգռված ենք լեռնահանքային և արդյունահանող արդյունաբերությամբ, գունավոր մետաղների արդյունահանմամբ և վերամշակմամբ։ Հայաստանում այդ հատվածը զարգանում է, այն հեռանկարային է»,- ասաց նա։

Հայկական ներկայացուցչության տնօրենի խոսքերով, Հայաստանում ավանդաբար շատ ուժեղ է զարգացած բանկային ոլորտը, որը բարձր մակարդակի վրա է, «և մենք այդ ճյուղը նույնպես դիտարկում ենք»։

«Բանկային հատվածը մեզ հետաքրքիր է նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորման տեսանկյունից»,- ասաց նա։

Նշելով, որ Եվրասիական զարգացման բանկը չի վարկավորում բանկերն ուղղակիորեն, նա ասաց, որ միջոցները բանկերը ստանում են շաղկապված ֆինանսավորման սխեմաներով և հանրապետությունում վարկավորում են փոքր և միջին բիզնեսը։

«Հայաստանում ԶԵԲ-ը համագործակցում թ Հայբիզնեսբանկի հետ, որին բանկը 20 մլն դոլար է տրամադրել փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Ներկայում մենք դիտարկում ենք այլ բանկերի հետ աշխատանքի հնարավորությունը մոտավորապես նմանատիպ ծրագրերով»,- ասաց Ելիզարովը՝ զերծ մնալով այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն մեկնաբանություններ տալուց։

Հայաստանի կառավարությունը և Զարգացման եվրասիական բանկը 2010 թվականի ապրիլի 27-ին Հայաստանում բանկի գործունեության պայմանների մասին համաձայնագիր են ստորագրել, հանրապետությունում գործում է Բանկի ներկայացուցչությունը։

Եվրասիական զարգացման բանկը Համագործակցության հուշագրեր է ստորագրել նաև Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ և մի շարք հուշագրեր «ՀայՌուսգազարդ», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Հարավկովկասյան երկաթուղի», «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ների հետ։

Եվրասիական զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի և Ղազախստանի միջև 2006թ.-ի հունվարի 12-ին։ Բանկը սկսել է աշխատել արդեն 2006թ.-ի հունիսից։ Ներկայում ԵԶԲ կանոնավոր կապիտալը 1,5 մլրդ դրամ է կազմում։ Այն ձևավորվել է մասնակից պետությունների վճարումների հաշվին՝ Ռուսաստան՝ 1 մլրդ դոլար, Ղազախստան՝ 500 մլն դոլար, Հայաստան՝ 100 հազար դոլար, Տաջիկստան՝ 500 հազար դոլար։ Բանկի կենտրոնակայանը գտնվում է Ալմաթիում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2018թ.-ից հետո հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար վերադարձվել է 300 մլրդ դրամ․ նախարար

2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը շահառուների թիվը կազմել է 70 հազար 520 մարդ, իսկ վերադարձված գումարը՝ 299.3 մլրդ դրամ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 9–15)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը բնութագրվել է արժութային կայունացման, վճարումների և հարկային վարչարարության ոլորտներում կարգավորող որոշումների, ինչպես նաև ապահովագրական և սոցիալական մեխանիզմների զարգացման համակցությամբ

Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ (ՎԻԴԵՈ)

Նախաձեռնությունը նպատակ ունի իրազեկել բոլորին կամավոր արյունատվությանը մասնակցելու կարևորության մասին

Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img