Հայաստանում ուժեղանում է գնաճի ճնշումը

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սպառողական գնաճի տեմպերը Հայաստանում հոկտեմբերին կազմել են 1 տոկոս։ Հոկտեմբերին տեմպերի արագացման հիմնական գործոնը դարձավ պարենամթերքի 1,6 տոկոսանոց գնաճը։ Ոչ պարենային ապրանքների գները նախորդ ամիս ավելացել են 0,9 տոկոսով, ծառայությունների արժեքն աճել է  0,3 տոկոսով։

11aкm

Պարենամթերքի գների բարձրացումը Հայաստանում նախորդ ամիս պայմանավորված է եղել, հիմնականում, հավկիթի (+20,9 տոկոս) և մրգի (+10,9 տոկոս) գների սեզոնային թանկացմամբ, ինչպես նաև կաթնամթերքի (+3,9 տոկոս) և հացաբուլկեղենի (+2,6 տոկոս) գների ավելացումով։ Հայաստանում հացաբուլկեղենի գների ավելացումը հոկտեմբերին պայմանավորված է ցորենի համաշխարհային գների՝ 7,4 տոկոսով թանկացմամբ մինչև 7,24 ԱՄՆ դոլար մեկ բուշելի դիմաց, և որպես հետևանք, ալյուրի ներքին գների ավելացումով։ Ոչ պարենային մի շարք ապրանքների գնաճը պայմանավորված է եղել հագուստի (+2 տոկոս), կոշիկի (+3,4 տոկոս), ինչպես նաև բենզինի ու դիզելային վառելիքի (1,1 ու 1,6 տոկոս) գների ավելացումով։ Վառելիքի գների ավելացումը կապված է նախորդ ամսում Brent տեսակի նավթի 1 տոկոսանոց թանկացումով մինչև 83,04 դոլար բարելի դիմաց ԱՄՆ-ում նոր խթանող քայլերի ֆոնի ներքո։

Ծառայությունների գների ավելացման հիմնական պատճառը տրանսպորտային փոխադրումների թանկացումն է, որոնք հոկտեմբերին թանկացել են 1,9 տոկոսով վառելիքի արժեքի ավելացման ֆոնի ներքո։

Սպառողական գնաճի տեմպերը Հայաստանում ընթացիկ տարվա առաջին տասն ամիսների ընթացքում կազմել են 5,7 տոկոս։ Մեր կարծիքով, ընթացիկ տարվա մնացած ամիսներին Հայաստանում գնաճային ճնշումը կավելանա, իսկ սպառողական գնաճի տեմպերը կարագանան։ Գնաճի արագացման պատճառը նոյեմբեր-դեկտեմբերին կդառնա պարենամթերքի, մասնավորապես, բանջարեղենի և մրգի գների սեզոնային աճը։ Սա հաստատվում է նաև համաշխարհային շուկաների միտումներով, որտեղ հումքի և պարենամթերքի գները վերջին ժամանակներում աճի ակնհայտ միտում են ցուցադրում։ Հայաստանում սպառողական գնաճի տեմպերը 2010 թվականին, մեր կարծիքով, կկազմեն ոչ պակաս քան 8,5 տոկոս։-0-

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img