Հայաստանում 2011թ.-ի հունվարին ՀԴՄ կտրոններով 30 ավտոմեքենա կխաղարկվի

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2011 թ.-ի հունվարին հսկիչ-դրամարկղային կտրոններով 30 ավտոմեքենա կխաղարկվի, իսկ հետագա ամիսների ընթացքում՝ 10-ական ավտոմեքենա, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

Նա տեղեկացրեց, որ 2010թ.-ի նոյեմբերի 18-ի դրությամբ հսկիչ-դրամարկղային կտրոնների վիճակահանության հաղթող է դարձել 3780 մարդ, որոնց ընդհանուր շահումը կազմել է 99 միլիոն 700 հազար դրամ: Բացի այդ, բոնուս է ստացել 115 հազար քաղաքացի, շահումի ընդհանուր գումարը կազմել է 1 միլիարդ 750 միլիոն դրամ:

«Բոնուսները չարդարացրեցին մեր սպասելիքները և բազմաթիվ մեքենայությունների հնարավորություն տվեցին, այդ պատճառով որոշում ընդունվեց դադարեցնել դրանց տրամադրումը: Դրա փոխարեն մենք ավտոմեքենաների վիճակահանություն ներդրեցինք», – ասաց Ալավերդյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ եթե ավելի վաղ հաղթում էին չորս և ավելի թվերի համընկումով հսկիչ-դրամարկղային կտրոնները, իսկ ավելի ուշ մտցված փոփոխության համաձայն՝ նաև առաջին երեք և վերջին երեք թվով համընկնում ունեցող կտրոնները, ապա այսուհետ կհաղթեն նաև առաջին և վերջին երկու թվով համընկնում ունեցող կտրոնները:

«Մենք ակնկալում ենք, որ այս ամենի արդյունքում հաղթողների թիվը կտրուկ կավելանա՝ հասնելով տարեկան մինչև 75 հազար մարդու: Երկու թվի համընկնման դեպքում շահումը կկազմի 500 դրամ», – ասաց Ալավերդյանը:

Նրա խոսքերով՝ վիճակահանությունը տեղի է ունենալու հետևյալ կերպ. կտրոնի ութ թվի համընկնման դեպքում հաղթողը կստանա 1 միլիոն դրամ և ավտոմեքենա, յոթ թվի համընկնման դեպքում՝ 100 հազար դրամ և ավտոմեքենա:

«Ընդ որում կարևոր է՝ եթե ոչ մի կտրոնի վրա ութ կամ յոթ թվով շահում չլինի, ապա վիճակահանությունը կշարունակվի մինչև բացահայտվի հաղթողը: Այսինքն ամեն դեպքում ամեն ամիս տասը ավտոմեքենաներ կգտնեն իրենց տերերին», – ընդգծեց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը:

Նա նշեց, որ նշված 30 ավտոմեքենա կխաղարկվի հունվարին 2010թ.-ի վերջին եռամսյակի կտրոններով:

Հայաստանում հսկիչ-դրամարկղային կտրոններով վիճակահանությունն անցկացվում է 2009 թ.-ի հունվարի 1-ից՝ «ստվերային» շրջանառությունը կրճատելու և միասնական հարկային դաշտ սուբյեկտներին ներգրավելու նպատակով: Հաղթողներն իրենց շահումը ստանում են բանկային համակարգի միջոցով: (1 դոլարը 362,09 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img