«Ռոսգոսստրախի» նախագահը կամփոփի Հայաստանում ընկերության երկամյա գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը հինգշաբթի Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ կամփոփի Հայաստանում ընկերության երկամյա գործունեության արդյունքները, երեքշաբթի հաղորդում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը:

«Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն նաև հանրապետությունում ԱՊՊԱ համակարգի զարգացման հեռանկարները», – նշվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես հաղորդում է ընկերությունը, մամուլի ասուլիսին կմասնակցեն Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը, «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի փոխնախագահներ Ռաֆայել Մինասբեկյանը և Վլադիմիր Նեչեպան:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ.-ի մայիսին «Ար-Ջի-Էս Էսեթս Լիմիթեդ» ներդրումային հոլդինգային ընկերության կողմից (բաժնետոմսերի 100 տոկոսանոց փաթեթ): 2010 թ.-ի ապրիլին «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի բաժնետեր է դարձել «Ռոսգոսստրախ» ՍՊԸ-ն (բաժնետոմսերի 100 տոկոսանոց փաթեթ):

2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի տվյալների համաձայն՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվները կազմել են 4,3 միլիարդ դրամ, ընդհանուր պարտավորությունները՝ 3,2 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 1,1 միլիարդ դրամ, իսկ ընկերության կանոնադրական կապիտալը՝ 1190 միլիոն դրամ: 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին ընկերության մաքուր վնասը կազմել է 189,8 միլիոն դրամ:

«Ռոսգոսստրախ» ընկերությունների խումբը Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, որը անհատներին և ընկերություններին ապահովագրական ծառայությունների լայն սպեկտոր է մատուցում՝ ամենատարբեր ռիսկերից պաշտպանվելու նպատակով, այն հիմնադրվել է 1921 թ.-ին: Ընկերությունն առաջարկում է ապահովագրական 55 ապրանք՝ ավտոապահովագրումից մինչև տիեզերական ոլորտի հատուկ ապահովագրում: (1 դոլարը – 359,28 դրամ է) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img