ՀՀ-ում ԱՊՊԱ պոլիսների վաճառքի տեմպերն արագացել են, համակարգի ներդրման ժամկետի որևէ փոփոխություն չի լինի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ պոլիսների վաճառքի տեմպերն արագացել են Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ Կենտրոնական բանկից հերթական անգամ ընդգծեցին, որ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ներմուծման ժամկետի որևէ փոփոխություն չի լինի։

«Նոյեմբերի 27-ի դրությամբ ԱՊՊԱ պոլիսների վաճառքն ընդհանուր ծավալի 14 տոկոսն է կազմել։ Նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածի տվյալներն ամփոփվում են, սակայն կարելի է խոսել վաճառքի տեմպերի արագացման մասին»,- նշեց գործակալության թղթակիցը։

Մամուլի ծառայության ներկայացուցիչը կտրականապես հերքեց ԱՊՊԱ ներդրման  ժամկետի երկարացման կամ գործընթացի կասեցման մասին խոսակցությունները։

«Օրենքը ուժի մեջ կմտնի 2011թ.-ի հունվարի 1-ից, և ոչ մի փոփոխություն չի լինի»,- նշեց գործակալության թղթակիցը։

2011 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի ԱՊՊԱ ինստիտուտը: ՀՀ խորհրդարանը 2010 թ.-ի մայիսի 18-ի նիստին ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img