Հայաստան. NASDAQ OMX Armenia բորսայում շաբաթվա ընթացքում իրականացված արժութային գործողությունների ամփոփում

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,35 տոկոսով՝ հասնելով 360,12 դրամի: Առուվաճառքի ծավալը կրճատվել է 22,21 տոկոսով և կազմել 12,80 միլիոն ԱՄՆ դոլար:

Առուվաճառքի ծավալի կրճատումը կապված է հինգշաբթի՝ դեկտեմբերի 2-ին առուվաճառքի բացակայության հետ այն պատճառով, որ մասնակիցների հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր պետական գանձապետական 20 շաբաթյա պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի վրա:

Արդեն երկու ամսվա ընթացքում Հայաստանում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը բազմաթիվ անգամ հայտնվում է 360 դրամի մակարդակում, որն այս անգամ նույնպես հնարավոր չեղավ անցնել: Տպավորություն է ստեղծվում, որ այն շուկայի համար հոգեբանական պատնեշ է: Սակայն հարկ է նշել, որ դոլարի 360-365 դրամ փոխարժեքի դեպքում Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման աճի կայուն տեմպեր են նկատվում, որոնք առաջ են անցնում ներկրման աճի տեմպերից:

Մենք ենթադրում ենք, որ դեկտեմբերին Հայաստանում դոլարի փոխարժեքը կնվազի երկիր իրականացվող փոխանցումների ավելացման ֆոնի ներքո, որն ավանդաբար գրանցվում է ամանորյա օրերին:

Նախորդ շաբաթ ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 0,36 տոկոսով և շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին կազմել 361,96 դրամ: Մեր գնահատականների համաձայն, այն սահմանը, որում հաջորդ շաբաթ կտատանվի ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը, կկազմի 358-5-362-5 դրամ:

Հայկական արժութային շուկայում օտարերկրյա այլ արժույթի՝ մասնավորապես եվրոյի դինամիկան սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով: Այսպես, նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն ավելացել է 1,24 տոկոսով՝ հասնելով 1,3411-ը:

Նախորդ շաբաթվա սկզբին եվրոյի արժեքը նվազեց եվրագոտու այլ երկրների վրա պարտքերի խնդիրների տարածման կապակցությամբ ներդրողների մտավախության ֆոնի ներքո: Հետագայում դոլարի նկատմամբ ճնշումն ուժեղացավ Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Գերմանիայի պարտատոմսերի եկամտաբերության միջև սփրեդների ավելացման պատճառով: Եվրոյին չաջակցեցին նաև եվրագոտու տնտեսական տվյալները: Եվրագոտում և մասնավորապես Գերմանիայում գործազրկության տվյալները սպասումներից ավելի վատն էին: Բոլոր այս իրադարձությունները եվրոյի նվազման պատճառ դարձան:

Սակայն նախորդ շաբաթվա վերջին իրավիճակը փոխվեց հօգուտ եվրոպական միասնական արժույթի: ԱՄՆ-ից ստացված անմխիթար մակրոտնտեսական վիճակագրությունը հիասթափեցրեց մասնակիցներին, և եվրոյին հաջողվեց վերականգնել ոչ միայն կորուստները, այլև՝ բարձրանալ անկման սկզբի մակարդակից ավել: Այս ամենի պատճառը դարձավ նոյեմբերին ԱՄՆ-ի ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի փոփոխման վերաբերյալ տվյալների հրապարակումը, որոնք կանխատեսվածից ավելի բացասական էին, աճը կազմեց ընդամենը 39 հազար՝ սպասված 150 հազարի համեմատ, իսկ գործազրկության մակարդակը ավելացավ՝ հասնելով 9,8 տոկոսի՝ կանխատեսված 9,6 տոկոսի փոխարեն:

Այս ամենի կապակցությամբ Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,42 տոկոսով՝ հասնելով 482,4 դրամի: Այս փոխարժեքը փոքր-ինչ պակաս, է քանի որ եվրոյի հիմնական աճը գրանցվեց ամերիկյան սեսիայի ժամանակ, երբ Հայաստանում բանկային սեսիան արդեն փակ էր: Մենք կարծում ենք, որ երկուշաբթի կանխիկ եվրոյի վաճառքի փոխարժեքը կհասնի 486.50 դրամի:

Հաջորդ շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի արժեքը կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացված նորությունների համաձայն: Հաջորդ շաբաթ ծրագրված նորություններից կարելի է նշել այնպիսի տվյալների հաղորդագրությունը, ինչպիսինն են հոկտեմբերի ընթացքում ԱՄՆ առևտրային հաշվեկշռի մնացորդը, ԱՄՆ Միչիգանի համալսարանից ստացված՝ սպառողների վստահության դեկտեմբեր ամսվա ցուցանիշը:

ԱՄՆ-ից և Եվրագոտուց այս շաբաթ բացակայող կարևոր մակրոտնտեսական նորությունների կապակցությամբ, ինչպես նաև ԵԿԲ-ի նախագահ Տրիշեի դրական ելույթի ֆոնի ներքո մենք կարծում ենք, որ գալիք շաբաթվա ընթացքում FOREX շուկայում եվրոն կարող է հասնել 1,3500-1,3600 մակարդակի: Հայաստանում հաջորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 475,0-495,0 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթվա ընթացքում ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 1,12 տոկոսով՝ հասնելով 11,73 դրամի: Այս ամենը պայմանավորված է նավթի արժեքի բարձրացման ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլի արժեքի բարձրացմամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն ավելացել է 6,7 տոկոսով՝ հասնելով 91.58 ԱՄՆ դոլարի: Նախորդ շաբաթվա ընթացքում նավթի արժեքի ավելացման հիմնական պատճառներն էին Եվրոպայում գրանցված սառնամանիքները, անկում ապրող դոլարն ու Մեքսիկական ծոցում նավթի հորատման սահմանափակումները:

Առաջիկա շաբաթվա ընթացքում դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ից ստացված մակրոտնտեսական նորություններից և նավթի արժեքից: Մենք կարծում ենք, որ նավթի շուկայում գոյություն ունեցող պայմանները կնպաստեն նավթի արժեքի՝ և համապատասխանաբար ռուսական ռուբլի հետագա բարձրացման: Հայաստանում հաջորդ շաբաթ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը կտատանվի 11,70-11,95 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում միայն դոլարով կատարված գործարքներ են գրանցվել, եվրոյով և ռուսական ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49

ԿԲ-ն նշել է կրիպտոակտիվների կարգավորման առանցքային սկզբունքը՝ գնահատելով ռիսկերը

ՀՀ Կենտրոնական բանկը թվային և վիրտուալ ակտիվները կարգավորելիս հավատարիմ է «նույն ռիսկը — նույն կարգավորումը» (same risk, same regulation) սկզբունքին

Ինչո՞ւ է Հայաստանի կապիտալի շուկան շարունակում բանկային մնալ․ Landmark Capital-ի CEO-ի 5 եզրակացությունը

Հայաստանի տնտեսությունն աճում է, երկրում զգալի մասնավոր կապիտալ կա, իսկ շուկայի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքն ու օրենսդրական դաշտը Գոռ Գևորգյանը բավարար է գնահատում

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img