Եվրագոտում նոյեմբերի ընթացքում գնաճը պահպանվել է հոկտեմբերի 1,9%-ի մակարդակով, կարծում են վերլուծաբանները

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական վիճակագրական «Եվրոստատ» գործակալությունը Երևանի ժամանակով 14:00-ին կհրապարակի ընթացիկ տարվա նոյեմբերին գնաճի վերջնական տվյալները: Վերլուծաբանները կարծում են, որ նախնական ցուցանիշը չի վերանայվի և կպահպանվի 1,9 տոկոսի մակարդակի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության բյուրոն 13:30-ին նոյեմբերի ընթացքում երկրում մանրածախ վաճառքների վերաբերյալ տեղեկատվություն կհրապարակի: Վերլուծաբանների կարծիքով, մանրածախ հատվածի վաճառքները, հոկտեմբերի համեմատ, դիտարկվող ժամանակահատվածում աճել են 0,3 տոկոսով և 1,4 տոկոսով տարեկան հաշվարկմամբ:

ԱՄՆ մարդահամարի բյուրոն հինգշաբթի Երևանի ժամանակով 17:30-ին կհրապարակի նոյեմբերին երկրում նորակառույց տների, ինչպես նաև դիտարկվող ժամանակահատվածում շինարարության տրամադրված թույլտվությունների թվի վերաբերյալ տվյալները: dailyFX.com տեղեկատվական-վերլուծական ինտերնետ պորտալի կողմից հարցված վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ում նոր տների թիվը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է մինչև 550 հազար նախորդ ամսվա 519 հազարի դիմաց, իսկ տրամադրված թույլտվությունների թիվը նույն ժամանակահատվածում աճել է մինչև 558 հազարի՝ հոկտեմբերին արձանագրված 552 հազարի դիմաց:

ԱՄՆ աշխատանքի նախարարությունը Երևանի ժամանակով 17:30-ին-ին տվյալներ կներկայացնի՝ դեկտեմբերի 11-ին ավարտված մեկ շաբաթում երկրում գործազրկության նպաստների համար ներկայացված առաջնային հայտերի քանակի վերաբերյալ : Նման հայտերի քանակը նշված ժամանակահատվածում ավելացել է 4 հազարով և կազմել 425 հազար, ենթադրում են վերլուծաբանները:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img