Մրցունակության բարձրացումը Հայաստանի տնտեսական աճի կարևորագույն երաշխիքն է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մրցունակության բարձրացումը հանրապետության տնտեսական զարգացման կարևորագույն երաշխիքն է, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Մենք մեծապես կարևորում ենք այս զեկույցը, քանի որ Հայաստանի մրցունակության բարձրացումը երկրի տնտեսական զարգացման կարևորագույն խնդիրն է: Կարծում եմ, որ այս զեկույցը մտորումների առիթ կտա,  մենք պետք է քննարկենք մրցունակության բարձրացման խնդիրները, ճշտենք մոտեցումները, որոնց հիմնական նպատակը կդառնա ապագա զարգացման կողմնորոշիչների սահմանումը», – ուրբաթ Հայաստանի ազգային մրցունակության 2010 թ.-ի զեկույցի ներկայացման ժամանակ ասաց Դավթյանը:

Նրա խոսքերով՝ այդ միջոցառումներն անհրաժեշտ են գործնական քայլեր իրականացնելու համար: Ինչպես կարծում է Դավթյանը, Հայաստանում պետք է տնտեսական զարգացում իրականացվի պրակտիկ գործողությունների և իրական արդյունքների միջոցով:

Նախարարը ապագա զարգացման համար չափազանց կարևոր է համարում հասկանալ, թե որ փուլում է գտնվում Հայաստանը, ինչպիսինն են ապագայում զարգացման հեռանկարները, ուժերի և ներուժի գնահատականները: ՀՀ էկոնոմիկայի նախարարն ավելացրեց, որ հարկավոր է կարողանալ սահմանել թույլ կողմերն ու փորձել առաջ շարժվել համատեղ ջանքերով:

Դավթյանը տեղեկացրեց, որ զեկույցն ու դրա քննարկումը հնարավորություն կտան սահմանել հաջորդ տարվա խնդիրները: «Մենք ունենք ցանկություն և պատրաստ ենք խնդիրների լուծման աշխատանք սկսել, որը սպասում է մեզ հաջորդ տարի: Հաջորդ տարի մեզ բավականին մեծ աշխատանք է սպասվում, և ես հուսով եմ, որ ձեռքբերումներ կարձանագրվեն», – հայտարարեց նա:

Հայաստանի ազգային մրցունակության 2010 թ.-ի զեկույցը, որն այս տարի նվիրված է բարձրագույն կրթության մարտահրավերներին, պատրաստվել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img