Դեպոզիտների երաշխիքի չափի ավելացումը կհանգեցնի հայկական բանկեր կապիտալի ներհոսքի

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեպոզիտների երաշխավորման չափի ավելացումը կհանգեցնի հայկական բանկեր նոր միջոցների ներհոսքի, կարծում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Մենք այս տարի օրենքի վրա մեծ աշխատանք ենք տարել՝ կրկնապատկելով ֆիզիկական անձանց ավանդներրի երաշխավորման չափը… Այս ամենը զգալիորեն ապահովում է մեր քաղաքացիների ավանդների պահպանվածությունը և բանկեր նոր միջոցներ կներգրավի», – երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը:

Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ նոր օրենքն ապահովում է քաղաքացիների բանկային ավանդների պահպանված լինելը մինչև 4 միլիոն դրամի՝ նախկին 2 միլիոն դրամի փոխարեն, իսկ արտարժութային ավանդներինը՝ մինչև 2 միլիոն դրամի նախկին 1 միլիոն դրամի փոխարեն:

Մինասյանը տեղեկացրեց, որ այս տարի հանձնաժողովը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել 28 օրինագիծ և 4 միջազգային պայմանագիր:  Ավանդների երաշխավորվածությունից բացի առավել կարևոր օրինագծերի թվում հանձնաժողովի նախագահը նշեց «Ներքին աուդիտի մասին» և ԱՊՊԱ-ի ներդրման մասին օրինագծերը:

Նա, մասնավորապես, նշեց, որ «Ներքին աուդիտի մասին» օրենքը  պետական միջոցների պատշաճ ծախսում է երաշխավորում և խոչընդոտում է դրանց փոշիացմանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img