Կապիտալի շուկայի զարգացումը կախված է հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակից. «NASDAQ OMX Արմենիա» բորսայի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կապիտալի շուկան չի զարգանա, մինչև հասարակությունը չգիտակցի սեփական տնտեսության մեջ ներդրում կատարելու անհրաժեշտությունը, ասել է «NASDAQ OMX Արմենիա» բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

«Մեր զարգացման դանդաղ տեմպերը կապված են այն բանի հետ, որ մենք ապրում ենք պատմությամբ: Կապիտալի շուկայում անցյալը ոչ մեկին հետաքրքիր չէ: Կարծում եմ, որ անվստահությունը և այս ու այն կողմ նայելը զարգացման չեն հանգեցնի», – երեշքաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա՝ պատասխանելով Հայաստանում ֆոնդային բորսայի անհրաժեշտության և արդյունավետության մասին «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Նրա խոսքով՝ երկրում նման կառույցի առկայության պահանջարկը հասարակության, այլ ոչ թե առանձին անձանց կամ մի խումբ գործարարների արտոնությունն է:

Մելիքյանn ընդգծել է, որ բորսան միայն մեկ նպատակ է հետապնդում՝ գործարքների և գնագոյացման հետ կապված ամեն ինչը հրապարակային լինի:

«Բորսան պարզապես կառույց է, որը տեղեկատվություն է հրապարակում այն մասին, թե գործարքները կեղծ են, թե՞ ոչ, դրանց իրագործման ժամանակ օգտագործվե՞լ է, արդյոք, տեղեկատվություն դրսից, արդյո՞ք գործարքները մենաշնորհային են, մանիպուլյատիվ կամ սպեկուլյատիվ», – ասել է նա՝ ավելացնելով, որ հաջորդ փուլում հասարակությունը պետք է մասնակցի այդ գործարքներին:

Միաժամանակ նա նշել է, որ եթե բորսա չլինի, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ երկրում չկա կապիտալի շուկա:

«Կապիտալի շուկան գոյություն ունի առանց բորսայի, առանց Կենտրոնական դեպոզիտարիայի, սակայն այդ շուկայում հասարակության մասնակցությունը պայմանավորված է բորսայի, դեպոզիտարիայի և կարգավորիչի առկայությամբ», – ասել է Մելիքյանը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img