ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկում է մանրածախ վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը 2011թ. փետրվարի 1-ից գործողության մեջ է դնում մանրածախ վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգ, որը մշակվել է անմիջապես բանկում, բանկի ռիսկ-մենեջերների կողմից ձևավորած տեխնիկական խնդիրների հիման վրա` ռուսաստանյան ՎՏԲ 24 բանկի աջակցությամբ:

«Դա ենթադրում է, որ վարկերի տրամադրման հետ կապված բոլոր որոշումները` ներառյալ վարկի հաստատված գումարը, այսուհետ ընդունվելու են բանկի ավտոմատացված համակարգի կողմից, որի մեջ ծրագրավորված են որոշումների ընդունման ստանդարտ և հստակ կանոններ` «վարկային սկորինգ»: Որոշումների ընդունման այս մոտեցումն ունի էական առավելություններ, ինչպես հաճախորդների, այնպես էլ բանկի համար», – հաղորդվում է երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալություն ստացված ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի հաղորդագրության մեջ:

Հաճախորդների տեսանկյունից համակարգը թույլ է տալիս ապահովել օպերատիվության բարձր մակարդակ: Կախված վարկային պրոդուկտի տեսակից` ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներն այսուհետ կկարողանան առավել կարճ ժամանակահատվածում բանկից ստանալ պատասխան իրենց վարկ տրամադրելու վերաբերյալ: Իսկ բանկի տեսանկյունից այս համակարգի ներդրումը մեծ առաջխաղացում է իր իսկ վարկային գործընթացների ստանդարտացման ուղղությամբ:

«Չնայած որ վարկավորումը հնագույն բանկային ֆունկցիաներից մեկն է, սովորաբար հենց այս բնագավառում է նկատվում ստանդարտացման նվազագույն մակարդակ: Այդ իսկ պատճառով մենք, հանդես գալով խոշոր ունիվերսալ բանկի կարգավիճակում, տվյալ ավտոմատացված համակարգի ներդրումը դիտարկում ենք որպես վարկային գործընթացների կարգավորման մեջ իրական առաջընթացի և նոր ձեռք բերումների միջոց, ինքնատիպ կոչ, որը մենք, ի շնորհիվ համակարգը գործունեության մեջ դնելու փաստի, կարող ենք համարել, որ հաջող հաղթահարել ենք», – այս կապակցությամբ հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Ինչպես նշել է Օվսյաննիկովը, համաձայն բանկի վարկային քաղաքականության՝ մանրածախ շուկան դիտարկվում է որպես նպատակային և առաջնային, որն օժտված է երկու կարևոր առավելություններով, և որոնք դժվար է հաշվի չառնել: «Նախևառաջ, դա բարձր տեխնոլոգիական շուկա է, և այդ իմաստով մեզ անհարժեշտ էր զարգացնել վարկային որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը: Եվ երկրորդը, մանրածախ էքսպրես վարկավորումը հանդիսանում է բանկի համար նոր «ցանկալի» հաճախորդների ներգրավման և սպասարկման լավագույն աղբյուր», – ասել է նա:

Նրա խոսքերով՝ վարկային բեք-օֆիսի ֆունկցիաների կենտրոնացումը, բոլոր գործարքների ձևակերպումը մեկ տեղում նույնպես հնարավորություն տվեց բանկին իր լրացուցիչ ներդրումն ունենալ հաճախորդների, ինչպես նաև բանկային ծառայություններից օգտվողների ֆինանասական գրագիտության խնդրի լուծման մեջ:

«Բանկը ձգտում է, որ վարկը ստանալու պահին վարկառուները առավելագույնս գիտակցեն իրենց անձնական պատասխանատվությունը իրենց իսկ կողմից ընդունվող որոշումների համար` այդ կերպ ձևավորելով նախադրյալներ վարկային քաղաքակրթության աճի բարձրացման համար: Իսկ դա, իր հերթին, ընդհանուր առմամբ դրական կերպով կանդրադառնա Հայաստանում մանրածախ վարկավորման շուկայի առաջիկա զարգացումների վրա», – նշել է Օվյսաննիկովը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img