Դեկտեմբերի վերջին փողի զանգվածը Հայաստանում շուրջ 911.4 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում դեկտեմբերի վերջին, նոյեմբերի համեմատ, ավելացել է 72,1 մլրդ դրամով կամ 8,6 տոկոսով և կազմել շուրջ  911,4 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս դեկտեմբերի վերջին շուրջ 304,3 մլրդ դրամ է կազմել նոյեմբերի վերջի 279.7 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 128,4 մլրդ դրամ են կազմել` նոյեմբերի վերջի 128,4 մլրդ դրամի համեմատ։

Ժամկետային ավանդների ծավալը (դրամով) հաշվետու ժամանակահատվածում 88,9 մլրդ դրամ է կազմել` նոյեմբերի վերջի 81,2 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում արտարժույթով ավանդների ծավալը շուրջ  389,7 մլրդ դրամ է կազմել` նոյեմբերի վերջի 358,7 մլրդ դրամի համեմատ։

Արտարժույթով ավանդների բաժինը փողի զանգվածի կազմում դեկտեմբերի վերջին, նոյեմբերի համեմատ, կրճատվել է 0,2 տոկոսային կետով մինչև 42,76 տոկոս:

Միաժամանակ փողի բազմարկիչը դեկտեմբերի վերջին 1,80 է կազմել՝ նոյեմբերի  համեմատ ավելանալով 0,04 կետով։ -0- (1 դոլարը 363,02 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img