Մի շարք հայկական ընկերություններ պատրաստ են դուրս գալ IPO-ի շուկա. «NASDAQ OMX Արմենիայի» ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կան ընկերություններ, որոնք հայտարարում են IPO-ի շուկա դուրս գալու պատրաստակամության մասին, տեղեկացրեց «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

«Այդ ընկերությունները գործում են էներգետիկայի, շինարարության և արտադրության ոլորտներում», – ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ Մելիքյանը նշեց IPO-ի իրականացման համար ընկերության նախապատրաստական գործընթացի երկարատևությունը:

«Ես միշտ ասել եմ, որ մինչ IPO իրականացնելը նախապատրաստական ժամանակահատվածը տևում է վեց տարի: Այդ վեց տարիները հարկավոր են պատմություն ստեղծելու համար», – պարզաբանեց նա:

Առաջին IPO-ի շրջանակներում 2009 թվականի մայիսին Հայաստանում ավարտվեց «Արցախ ՀԷԿ» ընկերության բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման գործընթացը։ Տեղաբաշխվել են «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ 862074  հասարակ անվանական բաժնետոմսեր, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը սահմանվել է 1050 դրամի չափով։

«Արցախ ՀԷԿ»-ը երկրորդ IPO-ն իրականացրել է 2010 թ.-ի նոյեմբերի 2-ից-դեկտեմբերի 1-ը, երբ տեղաբաշխվել է 114 միլիոն 492,06 հազար դրամ ընդհանուր ծավալով 103 146 բաժնետոմս, իսկ բաժնետոմսերին ազատ բաժանորդագրվելու միջոցով (2010 թ.-ի դեկտեմբերի 2-22-ը) 122 ներդրող ձեռք է բերել ավելի քան 1439,5 միլիոն դրամի 1 296 854 բաժնետոմս: (1 դոլարը 363,02 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img