Ամերիաբանկն առաջատարներից է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներով

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկից:

Ըստ աղբյուրի, բանկն այս նպատակով հաստատել է ընդհանուր գումարով շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի և օտարերկրյա առաջատար բանկերի հետ, ներառյալ Citibank, BNP Paribas, Commerzbank  և այլն:

«Վերջերս Ամերիաբանկը ամերիկյան Citibank-ից և եվրոպական խոշորագույն BNP Paribas բանկից ստացել է ընդհանուր գումարով 8 մլն ԱՄՆ դոլարի  վարկային գիծ` առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար, ինչը մեծապես կընդլայնի հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորման հնարավորությունները», – նշվում է տեղեկատվության մեջ:

Միաժամանակ օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման նպատակով Citibank-ն Ամերիաբանկին տրամադրել է 5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծ:

Ըստ մամուլի հաղորդագրության, Ամերիաբանկը 2011թ. միջազգային կառույցների և օտարերկրյա խոշորագույն բանկերի հետ համագործակցության ընդլայնման միջոցով նպատակ ունի հաճախորդներին առաջարկել ֆինանսավորման և գործարքների հաստատման առավել բարենպաստ պայմաններ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: (1 դոլարը 363,75 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img