Շուկայի ապամենաշնորհացումը Հայաստանում գնաճի զսպման գլխավոր մեխանիզմն է. նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճի զսպման գլխավոր մեխանիզմը շուկայի ամբողջական ապամենաշնորհացումն է, կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Միայն շուկայում մրցակցության մթնոլորտի ստեղծման միջոցով է հնարավոր հասնել գների աճի զսպման», – երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատյանը:

Երկրում գնաճի զսպման այլ մեխանիզմների թվում նախկին վարչապետը նշեց մանրածախ և մեծածախ գների միջև տարբերության կրճատումը, ինչպես նաև փոքր և միջին խանութների կողմից մանրածախ առևտրի 70-80 տոկոսի իրականացման անհրաժեշտությունը:

«Ասենք, Երևանի ամեն համայնքում պետք է գործի միայն մեկ սուպերմարկետ, այն էլ՝ փոքր և միջին խանութների հետ մրցակցության համար: Միայն նման մրցակցության միջոցով կարելի է հասնել նրան, որպեսզի ապրանքի գները չաճեն», – կարծում է Բագրատյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի շարք հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ կառավարությունը գնաճի զսպման համալիր ծրագիր է մշակել մի շարք ուղղություններով, մասնավորապես դրամավարկային քաղաքականության, հարկային-բյուջետային քաղաքականության, շուկայի կարգավորման ուղղությամբ:

Այս տարվա պետբյուջեի համաձայն՝ երկրում գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%): 2010 թ.-ի արդյունքում Հայաստանում 9,4 տոկոսանոց գնաճ է գրանցվել:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img