ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ապահովագրական վկայագրեր ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2011 թվականի փետրվարից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները Բանկում գործարքներ իրականացնելիս միաժամանակ կարող են ձեռք բերել ապահովագրական վկայագրեր, այդ թվում և կամավոր ապահովագրությամբ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, հաճախորդները կարող են օգտվել այդ ծառայությունից Բանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես նաև Գլխամասային գրասենյակում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների համատեղ աշխատանքը կխնայի Բանկի հաճախորդի ժամանակը: Բանկի աշխատակիցները խորհրդատվական ծառայություն կտրամադրեն հաճախորդին ապահովագրության հարցերով:

«Բանկային և ապահովագրական գործը շարունակում են ձևավորել Հայաստանում միասնական  ֆունկցիոնալ և կազմակերպչական համակարգ: Բազմաթիվ երկրներում բանկերը հանդիսանում են ապահովագրական վկայագրերի վաճառքի հիմնական աղբյուրներից մեկը: Ֆինանսական ծառայության սպառողի մտածելակերպը ենթադրում է միաժամանակ մի քանի գործարքների իրականացում:  Հաճախորդը խնայում է իր ժամանակը և գնահատում այն: Մինչ օրս ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում էր իր հաճախորդներին միայն ԱՊՊԱ ապահովագրություն, բայց մենք չսահմանափակվեցինք միայն դրանով և ներդրեցինք ապահովագրության այլ տեսակների վաճառքի համակարգ:  Բանկը պատրաստ է առաջարկել իր հաճախորդներին դժբախտ պատահարներից ապահովագրություն, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների ապահովագրություն»,- նշում է Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Նա նաև նշում է, որ բանկում ապահովագրական վկայագրերի վաճառքի կարևոր առանձնահատկություններից է այն, որ հաճախորդը կարող է ապահովագրական վկայագիրը ձեռք բերել ապառիկ կարգով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img