ՀՀ նախագահը գնաճի կրկնակի ցածր մակարդակ է ակնկալում կառավարությունից և ԿԲ-ից

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահը գնաճի կրկնակի ցածր մակարդակ է ակնկալում կառավարությունից և Կենտրոնական բանկից:

2010թ.-ի արդյունքում Հայաստանում 9,4 տոկոս գնաճ է գրանցվել: ԿԲ-ի կանխատեսումների համաձայն, երկրում գնաճի բարձր մակարդակը կպահպանվի 2011թ.-ի առաջին կեսին, սակայն երկրորդ կիսամյակից գնաճի ցուցանիշը Հայաստանում կտրուկ կնվազի և կմոտենա 4-5,5 տոկոս նպատակային վերջնակետին:

«Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է հասկանան, որ տարեվերջին մենք պետք է ունենանք առնվազն գնաճի կրկնակի ցածր մակարդակ, քան ունեցանք նախորդ տարի, և այս թիրախը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում»,-  երկրի տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթություններին նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է նախագահը:

Սարգսյանն ասել է, որ թե կարճաժամկետ, և թե երկարաժամկետ հատվածներում գնաճի հնարավոր զսպումը «մեզ համար լինելու է գերակայություն»:

«Այստեղ ես, իհարկե, ուզում եմ տեսնել ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ավելի կոորդինացված աշխատանք, ինչո՞ւ չէ` նաև համարձակ քայլեր, ինչո՞ւ չէ` նաև ոչ ավանդական քայլեր: Ես հասկանում եմ, որ պլանավորված բյուջեի դեֆիցիտի էապես նվազեցված մակարդակը, տնտեսական աշխուժացումը, դրամավարկային քաղաքականությունը որոշակի արդյունքների հանգեցնելու են: Բայց մեզ դա բավարար չէ, մեզ ավելին է հարկավոր»,- ասել է նախագահը:

Սարգսյանը կոչ է արել այս խնդրով ավելի մանրամասն զբաղվել Վերահսկողական ծառայության և  Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասնակցությամբ:

«Ակնկալում եմ, որ կոնկրետ պաշտոնյաներ ավելի մանրամասն հասկանան ապրանքների և, առաջին հերթին, առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման գործընթացը` ի՞նչ գնով ձեռք բերվեց, որքա՞ն տրանսպորտային ծախսեր եղան և ի՞նչ գնով վաճառվեց ապրանքը»,- ասել է պետության ղեկավարը:

Նա ընդգծել է, որ բոլոր հնարավորությունները և բոլոր միջոցներն առկա են, որպեսզի այս խնդիրը լուծվի հենց իրավական դաշտում:

«Պետք է լուրջ աշխատանք տանել ներմուծողների հետ, պետք է լուրջ աշխատանք տանել արտադրողների հետ և, իհարկե, լուրջ քայլեր ձեռնարկել: Կարծում եմ, հիմա դրա իսկական ժամանակն է` մրցակցությունը խթանելու համար»,- ասել է Սարգսյանը:

Վիճակագրական տվյալների համաձայն, 2011թ.-ի փետրվարին, 2010թ.-ի փետրվարի համեմատ, Հայաստանում գնաճը 12,4 տոկոս է կազմել: Միաժամանակ 2011թ.-ի հունվարի համեմատ փետրվարին 1,9 տոկոս գնաճ է գրանցվել: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img