Future First ծրագրի շրջանակներում Էյչ-Էս-Բի-Սի–ն 15 միլիոն դոլար կտրամադրի կարիքավոր երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի խումբը երկարացրել է Future First գլոբալ կրթական ծրագրի ժամկետները և պարտավորվում է հինգ տարվա ընթացքում լրացուցիչ 15 մլն դոլար տրամադրել կարիքավոր երեխաներին, ասվում է բանկի կողմից՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ:

Մամուլի հաղորդագրության համաձայն, տասը տարվա ընթացքում նվիրատվության գումարը կկազմի 25 միլիոն դոլար:

Future First ծրագիրը նպատակ ունի կրթական ծրագրերի միջոցով լուծել երեխաների աղքատության խնդիրը: Այս ծրագիրը նախաձեռնվել է 2006 թվականին Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից` կրթական և կյանքի համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև պայծառ, ավելի լավ ապագա կերտելու հնարավորություն ընձեռելով աշխարհի առավել խոցելի և աղքատ երիտասարդների համար:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, վերջին հինգ տարվա ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի-ն արդեն տրամադրել է 10 մլն դոլար` ֆինանսավորելով 314 ծրագրեր 49 երկրներում, իր կենսական աջակցությունը հասցնելով ավելի քան կես միլիոն անապահով և խնամքի կարիք ունեցող երեխաների: Նոր ֆինանսավորման միջոցով ծրագիրը կընդլայնվի` ներառելով նոր երկրներ, ինչպես նաև կտարածվի և կընդգրկի բոլոր ռիսկային խմբերը ներկայացնող երեխաներին:

Հայաստանում  Future First -ն իրականացրել է վեց ծրագիր տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով` էականորեն փոխելով 1862 անապահով երեխայի կյանք:  Շահառու բարեգործական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են այս ծրագրի շրջանակներում հետևյալն են՝ Հայաստանի Պատանեկան Նվաճումներ (JAA), Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ (COAF), «SOS» Մանկական Գյուղեր (Կոտայք), Ապագան Քոնն է և Լիարժեք Կյանք:

«Կրթությունն այն առավել հզոր գործիքներից մեկն է, որ կարող է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը, ուստի, ծրագրի ժամկետների երկարաձգվելը չափազանց բարի ու լավ լուր է, քանի որ այն հնարավորություն կընձեռի մեզ շարունակել Հայաստանում նոր ծրագրեր», – ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Future First-ը համաշխարհային կրթական ծրագիր է, որը, համագործակցելով այն երկրների հասարակական կազմակերպությունների հետ, որտեղ գործում են Էյչ-Էս-Բի-Սի խմբի ներկայացուցչությունները, ֆինանսավորում է առանձին ծրագրեր:

Ծրագրերը ընտրվում են ամենամյա հայտերի գործընթացի միջոցով, որն իրականացվում է Էյչ-Էս-Բի-Սի համակարգողների կողմից ողջ աշխարհում:

Համակարգողները համագործակցում են տեղական հասարակական կազմակերպությունների հետ ֆինանսավորման միջոցով, որը պետք է ուղղված լինի կարիքավոր երեխաներին աջակցություն ցուցաբերելուն, այնուհետև նրանք հայտերը ներկայացնում են Մումբայում (Հնդկաստան) գտնվող քարտուղարություն:

Էյչ-Էս-Բի-Սի-ի ռազմավարության գլխավոր բաղկացուցիչը համայնքներում կորպորատիվ պատասխանատվության գծով ներդրումների իրականացումն է, միաժամանակ բանկի գործունեությունը կենտրոնացված է երկու հիմնական ոլորտներում: Առաջինը կրթության ոլորտն է՝ մասնավորապես անապահով երեխաների համար, ինչպես նաև կրթության ֆինանսավորումը, երկրորդը շրջակա միջավայրն է: 2010 թ.-ի ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի-ն ողջ աշխարհի համայնքներում ներդրել է 108 մլն դոլար, որի 50 տոկոսը բաժին է հասնում կրթական ծրագրերին:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ սփյուռքահայ ներդրողներին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img