Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը I եռամսյակում կազմել է 106,3%

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը (ՏԱԻ) 2011 թվականի առաջին եռամսյակում կազմել է 106,3 տոկոս: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 2010 թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ՝ այս ցուցանիշը կազմել է 128, 3 տոկոս:

Տեղեկատվության համաձայն՝ նախորդ եռամսյակի համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պատասխանների հաշվեկշիռը կրճատվել է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Այսպիսով, թողարկման ծավալները և պահանջարկի փաստացի հաշվեկշիռը գտնվում են ցածր մակարդակում՝ հատկապես առևտրի և շինարարության ոլորտներում: Սպասումներն անփոփոխ են միայն արդյունաբերության ոլորտում:

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ակնկալվում է, որ արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների թիվն ու միջին աշխատավարձը կմնան նույն մակարդակի վրա: Բացի այդ, սպասվում է գների աճ և արդյունաբերական հզորությունների ավելացում: Հաջորդ եռամսյակի կանխատեսումներով՝ շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտի պատասխանների հաշվեկշիռը կտրուկ կավելանա:

Բացի այդ, բիզնես-միջավայրի ինդեքսը (ԲՄԻ) առաջին եռամսյակում, 2010 թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ, գնահատվել է բացասական տնտեսության բոլոր ոլորտներում և կազմել է 94,2 տոկոս: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ բիզնես-միջավայրի ինդեքսն ավելացել է միայն սպասարկման ոլորտում (102,7 տոկոս) և ընդհանուր առմամբ կազմել է 96 տոկոս:

Ինդեքսները հաշվարկվում են փաստացի և ակնկալվող պատասխանների հաշվեկշռի միջինացման միջոցով: Տնտեսական ակտիվության ինդեքսը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով, իսկ գործարար միջավայրի ինդեքսը` ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով:

2005 թ. սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Հարցումների նպատակն է գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել և հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:–0-

Տնտեսական բաղադրիչ ինդեքսներ

Բաղադրիչ տնտեսական ինդեքսներ 2010 թ.-ի IV եռամսյակ 2011 թ.-ի I եռամսյակ
Նախորդ եռամսյակի համեմատ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Նախորդ եռամսյակի համեմատ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
ՏԱԻ 73,0% 114,5% 128,3% 106,3%
ԲՄԻ 95,0% 107,7% 94,2% 96,0%
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img