Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ մարտի 21-25-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա առաջին չորս օրերի ընթացքում Հայաստանի արժեթղթերի բորսայում դրամի միջին կշռված փոխարժեքը վստահորեն աճում էր ամերիկյան դոլարի նկատմամբ՝ հասնելով 367,50 դրամ առավելագույն ցուցանիշին:

Սակայն ուրբաթ Հայաստանում ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում կարողացավ մասամբ վերականգնել իր դիրքերը:

Այսպիսով, նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,43 տոկոսով՝ հասնելով 369,05 դրամ: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմել է 13,92 մլն ԱՄՆ դոլար, ինչը 43,14% պակաս է նախորդ շաբաթվանից: Հայաստանում ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն իջել է 0,3 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 26-ին կազմել 370,58 դրամ:

graf

Կարծում ենք, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը կգտնվի վաճառքի դիապազոնի վերին շեմի մոտ: 370 դրամ կարևոր հոգեբանական մակարդակը դժվար թե հնարավոր լինի գերազանցել կարգավորիչի վարած քաղաքականության պատճառով, որը աջակցում է դրամին խուսափելու էական արժեզրկումից: Այս կապակցությամբ Հայաստանում հաջորդ շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 368 – 372 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ հայկական արժութային շուկայում եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX արժույթի շուկայում տեղի ունեցած իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն իջավ 0,7 տոկոսով՝ դառնալով 1,4085:

Առևտրային շաբաթվա սկզբում եվրոյին հաջողվեց շարունակել իր աճը ԱՄՆ դոլարի նկատմամբ և թարմացնել առավելագույն շեմը՝ հասնելով 1,4248 մակարդակի: Այս ամենը տեղի ունեցավ շուկայի մասնակիցների՝ ԵԿԲ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացման սպասումների ֆոնի ներքո, որը կարող է տեղի ունենալ ապրիլի 7-ին:

Սակայն շաբաթվա երկրորդ կեսին եվրագոտու պարտքային ճգնաժամի կապակցությամբ շուկայի մասնակիցների մտահոգության պատճառով դոլարին հաջողվեց վերականգնել իր դիրքերը: Պորտուգալիայի խորհրդարանը մերժեց բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված կառավարության ծրագիրը: Արդյունքում, երկրի վարչապետ Ժոզե Սոկրատեշը հրաժարական տվեց: Բացի այդ, Fitch վարկանիշային գործակալությունը հինգշաբթի նվազեցրեց Պորտուգալիայի վարկանիշը՝  А+-ից իջեցնելով А-ի՝ բացասական կանխատեսմամբ, իսկ ուրբաթ նրա օրինակին հետևեց Standard & Poor’s գործակալությունը՝ Պորտուգալիայի վարկանիշը A- -ից իջեցնելով  BBB-ի:

Այս բոլոր իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն իջավ 0.5 տոկոսով՝ դառնալով 523,85 դրամ:

Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրություն կենտրոնում կլինեն եվրագոտու ծայրամասային երկրների ինքնավար պարտքի կապակցությամբ կրկին վերսկսած մտավախությունները, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում պահպանվող լարվածությունը: ԱՄՆ-ում մակրոտնտեսական վիճակագրությունից հարկավոր է նշել մարտին ԱՄՆ-ի տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղված մարդկանց թվի փոփոխության տվյալների հրապարակումը:

Հաշվի առնելով բոլոր այս գործոնները՝ եվրոն ընթացիկ շաբաթ կարող է շարունակել կորցնել իր դիրքերը: Հնարավոր է այն հասնի 1,3900 մակարդակի: Եվրոյի համար դիմադրություն կլինի 1,4300 մակարդակը: Հայաստանում այդ դեպքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 515 – 529 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու միջին փոխարժեքն աճեց 0,23 տոկոսով՝ հասնելով 13,2 դրամի: Այս ամենը պայմանավորված էր նավթի աճող գների պատճառով ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքների աճով: Այսպես, նախորդ շաբաթ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն ավելացավ 1,57 տոկոսով՝ հասնելով 115,97 ԱՄՆ դոլարի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուսական ռուբլու դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններից և նավթի գներից: Նավթի բարձր գինը կշարունակի աջակցել ռուսական արժույթի արժեքին: Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրվա ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,0-13,5 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում գործարքներ են իրականացվել միայն ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img