Մետաղի շուկա. ներդրողների ուշադրության կենտրոնում կրկին Եվրագոտում տիրող պարտքային ճգնաժամն է և Լիբիայի ու Ճապոնիայի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ երկուշաբթի՝ մարտի 21-ին, ոսկով կատարված բորսային գործարքները, Լիբիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնի ներքո, բացվեցին կտրուկ վերելքով:

Իրադարձությունների սրումը տեղի ունեցավ քաղաքացիական բնակչության պաշտպանության, կրակի դադարեցման և Լիբիայում անվտանգ օդային տարածք ստեղծելու համար անհրաժեշտ միջոցների օգտագործման մասին ՄԱԿ ԱԽ-ի որոշումից հետո:

Հետագայում դեղին մետաղի գնանշման աճը միայն ուժգնացավ, և հինգշաբթի՝ մարտի 24-ին, ոսկին կարողացավ հասնել նոր բացարձակ առավելագույն սահմանի՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1447,40 ԱՄՆ դոլարի: Այս ամենի պատճառը դարձան եվրագոտու ծայրամասային երկրների ինքնավար պարտքերի կապակցությամբ շուկայի մասնակիցների մտավախությունները, մասնավորապես Պորտուգալիայում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ երկրի խորհրդարանը մերժեց բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված կառավարության ծրագիրը:

Բացի այդ, ոսկու արժեքին լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց հինգշաբթի Fitch վարկանիշային գործակալությա որոշումը, ըստ որի՝ Պորտուգալիայի վարկանիշը նվազեց А+-ից մինչև А–ի՝ բացասական կանխատեսմամբ, իսկ ուրբաթ նրա օրինակին հետևեց Standard & Poor’s գործակալությունը՝ Պորտուգալիայի վարկանիշը A- -ից իջեցնելով  BBB-ի:

Սակայն շաբաթվա վերջին չպահպանելով ձեռք բերված առավելագույն շեմը՝ ոսկու գնանշումը փոքր-ինչ նվազեց: Ոսկու գնի վրա բացասաբար ազդեց Պորտուգալիայի պարտքային խնդիրների ֆոնի ներքո ամրապնդվող ամերիկյան դոլարը: Այս ամենի արդյունքում ոսկին նախորդ շաբաթ աճեց 0,8 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1429,33 ԱՄՆ դոլարի:

Ընթացիկ շաբաթվա ընթացքում ոսկու գինը կսահմանվի ԱՄՆ-ից ստացվող տնտեսական նորություններով, Եվրոպայում և արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն եվրագոտու ծայրամասային երկրների ինքնավար պարտքի կապակցությամբ կրկին վերսկսած մտավախությունները, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում պահպանվող լարվածությունը, որոնք կաջակցեն արժեքավոր մետաղի գնանշմանը: Ոսկու գնանշման աճը զսպող գործոն կարող է դառնալ ամրապնդվող դոլարը:

ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից հարկավոր է նշել մարտին ԱՄՆ-ի տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղված մարդկանց թվի փոփոխության տվյալների հրապարակումը:

Ընթացիկ շաբաթ ոսկին հավանաբար կգտնվի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1407,0 – 1440,0 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն ավելացավ 1,5 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4,4225 ԱՄՆ դոլարի: Նախորդ շաբաթվա սկզբին պղնձի գնանշումը ճնշման տակ էր: Այդ ամենն ուներ մի քանի պատճառ՝ առաջին հերթին ԱՄՆ-ում փետրվարին անշարժ գույքի շուկայից ստացվող մակրոտնտեսական բացասական վիճակագրությունը, երկրորդը՝ Չինաստանից ստացվող նորություններն այն մասին, որ փետրվարին ռաֆինացված պղնձի ներկրումը տարեկան կտրվածքով  նվազել է 28 տոկոսով:

Սակայն արդեն երեքշաբթի պղինձը վերականգնեց իր աճը: Արդյունաբերական մետաղների, մասնավորապես պղնձի շուկա գնորդների վերադարձը պայմանավորված է շուկայի մասնակիցների՝ Ճապոնիայի կողմից կարմիր մետաղի ներկրման ծավալների զգալի ավելացման սպասումներով երկրաշարժից հետո անհրաժեշտ վերականգնման ֆոնի ներքո:

Մեր գնահատականներով՝ պղնձի միջնաժամկետ հեռանկարները, համաշխարհային տնտեսության վերականգնման և զարգացող երկրների կողմից այս մետաղի նկատմամբ արդյունաբերական կայուն պահանջարկի ֆոնի ներքո, մնում են դրական: Բացի այդ, աշխարհի երրորդ տնտեսությունն ունեցող Ճապոնիայում տիրող իրավիճակի կայունացումից հետո արդյունաբերական մետաղները, այդ թվում նաև պղինձը, աճի լրացուցիչ ազդակ կստանան:

Ճապոնիայում և համաշխարհային ֆինանսական շուկաներում իրավիճակի հարաբերական կայունացման ֆոնի ներքո կարճաժամկետ հեռանկարում պղինձը կարող է շարունակել իր աճը՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4,50-4,55 ԱՄՆ դոլարի: Պղնձի արժեքի աճը կզսպի հետազոտական խմբի՝ վերջերս հրապարակված պղնձի մասին զեկույցը, որտեղ նշվում է, որ 2010 թ.-ի դեկտեմբերին պղնձի համաշխարհային սպառումը նվազել է 4,31 տոկոսով՝ հասնելով 1553 հազար տոննայի, իսկ արտադրությունն ավելացել է 2,73 տոկոսով՝ հասնելով 1658 հազար տոննայի: Այս ամենի արդյունքում դեկտեմբերին պղնձի դեֆիցիտը կրճատվել է երեք անգամ՝ հասնելով 22 հազար տոննայի:

Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիայում իրավիճակի սրման դեպքում պղնձի արժեքը կհայտնվի ճնշման տակ: Եթե պղնձի ֆյուչերսային գնանշումները դառնան մեկ ֆունտի դիմաց 4,265 ԱՄՆ դոլարից ցածր, ապա հավանական է հետագա նվազում՝ մինչև 4,14 ԱՄՆ դոլարի:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img