ՌԴ-ի տնտեսության հետճգնաժամային վերականգնումը ընթանում է կայուն կերպով. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի տնտեսության հետճգնաժամային վերականգնման գործընթացները բավականին կայուն են զարգանում, տարվա առաջին երկու ամսվա ընթացքում ՌԴ արդյունաբերական արտադրության աճը կազմել է 6,3 տոկոս, իսկ վերամշակող արդյունաբերության աճը՝ 11,8 տոկոս, հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ընթացիկ տարվա առաջին երկու ամսվա ընթացքում Ռուսաստանում արդյունաբերական արտադրության աճը կազմել է 6,3 տոկոս՝ 2010 թ.-ի հունվար-փետրվարի համեմատ, իսկ վերամշակող արդյուրաբերության աճը՝ 11,8 տոկոս», – ասել է Պուտինը:

«Տնտեսության հետճգնաժամային վերականգնման գործընթացները բավականին կայուն են զարգանում, այժմ մեր խնդիրն է աջակցել այս դրական դինամիկային», – ասել է ՌԴ վարչապետը:

Նրա խոսքերով՝ «շեշտը պետք է դնել ոչ թե պարզապես աճի թվերի վրա, այլ՝ աճի որակի, բովանդակության, տնտեսության թարմացման, նորարարությունների լայնածավալ ներդրման վրա»:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img