ԱԶԲ-ն Հայաստանի վեց բանկերի հետ 17 մլն դոլարի առևտրի ֆինանսավորման համաձայնագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկը և հայկական վեց բանկեր հինգշաբթի 17 մլն դոլարի վարկային գծի տրամադրում նախատեսող առևտրի ֆինանսավորման համաձայնագիր են ստորագրել։

Այս համաձայնագիրն ուղղված է Հայաստանում առևտրի ոլորտի զարգացման խթանմանը և Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական կայուն աճի ապահովմանը։ Սա ԱԶԲ առաջին պայմանագիրն է, որը ստորագրվել է Ամերիաբանկի, «Անելիք» Բանկի, Արդշինինվեստբանկի, Հայէկոնոմբանկի, Կոնվերսբանկի և Յունիբանկի հետ։

«Մենք սկսում ենք աշխատել հայկական վեց բանկերի հետ, առաջին փուլում բանկերին կտրամադրվի 17 մլն դոլարի վարկային գիծ»,- ասաց ԱԶԲ մասնավոր հատվածում օպերացիաների դեպարտամենտի ղեկավար Սթիվեն Վերմերտը (Stephen Wermert)։

Միաժամանակ, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, նա պարզաբանեց, որ տարվա ընթացքում ծրագիրը կվերանայվի ֆինանսավորման հնարավոր ավելացման և նոր բանկերի ներգրավման նպատակով։

Վերմերտի խոսքով՝ ֆինանսավորման ավելացման հնարավորության դիտարկման ժամանակ բանկերի հետ տարվա ընթացքում կանցկացվեն քննարկումներ, ինչպես նաև կուսումնասիրվի դրանց գործունեությունը միջոցների արդյունավետ օգտագործման, հաճախորդների ներգրավման և վարկերի տրամադրման հարցերում օպերատիվության համատեքստում։

Վարկի նվազագույն ժամկետը տվյալ վարկային գծի շրջանակներում կազմում է երեք տարի, տոկոսադրույքները կսահմանվեն շուկայական պայմանների համաձայն։

Երաշխիքներն ու վարկերը, որոնք կտրամադրվեն բանկերին տվյալ համաձայնագրի շրջանակներում, ուղղված են ԱԶԲ անդամ երկրներում միջազգային առևտրի զարգացմանը։

ԱԶԲ փոխնախագահ Լաքշմի Վենկաչատալամի (Lakshmi Venkatachalam) խոսքով՝ առևտուրը «ցանկացած տնտեսության արյունատար համակարգն է»։

«Մեր գործընկերների միջոցով մենք կօժանդակենք առևտրի, որպես Հայաստանի տնտեսության առավել կարևոր բաղադրիչներից մեկի, շարունակական զարգացմանը, ինչն իր հերթին կբերի նոր աշխատատեղերի ստեղծման ու աղքատության կրճատման»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տվյալ պայմանագրերը ԱԶԲ-ի համար դեպի Հայաստան նոր դռներ կբացեն և համագործակցության նոր հնարավորություններ կընձեռեն:

Ասիական զարգացման բանկը ստեղծվել է 1966 թ.-ին, ունի 67 անդամ-երկիր։ Հայաստանի Հանրապետությունը ԱԶԲ անդամ է 1995 թ.-ի սեպտեմբերի 20-ից՝ միանալով «Ասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրին»։ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև մի շարք համաձայնագրեր և փոխհամաձայնության հուշագիր է կնքվել։ Հայաստանում ԱԶԲ-ի կողմից գյուղական ճանապարհների շինարարության և ջրամատակարարման ոլորտում իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը 83 մլն դոլար է կազմում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img