Հայաստանում բժշկական ապահովագրավճարների ծավալն ավելացել է 40%

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հարկային առավելություններ են նախատեսում աշխատակիցներին բժշկական ապահովագրությամբ ապահովող գործատուների համար, բերել են 40 տոկոսով բժշկական ապահովագրավճարների աճի, տեղեկացրել է «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արտակ Մարտիրոսյանը:

2010 թ.-ի ապրիլին «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցվեցին, որոնք նախատեսում են հարկման մեխանիզմների փոփոխություն աշխատակիցների առողջության ապահովագրման նպատակով վճարումներ իրականացնող գործատուների համար: Փոփոխությունների համաձայն՝ այդ վճարները չեն հարկվի եկամտահարկով:

«Հայաստանի շուկայում առողջության ապահովագրության մասնաբաժինը 2008-2009 թթ.-ին կայուն էր և կազմում էր շուրջ 8,5 տոկոս, իսկ 2010 թ.-ին հասավ արդեն 12 տոկոսի, այսինքն կազմեց շուրջ 986 մլն դրամ: Վճարումների մասով ևս 57 տոկոսանոց աճ է գրանցվել՝ մինչև 569 մլն դրամ», – ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը: Նա ընդգծեց, որ օրենքի դրական ազդեցությունն ակնհայտ է:

ՀՀ ֆինանսների նախարարության Պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ բոլոր այն դեպքերում, երբ գործատուներն ապահովագրավճարներ կիրականացնեն՝ աշխատակիցների առողջության ապահովագրության նպատակով, նրանց հարկային բեռը ապահովագրավճարների մասով կկրճատվի 35 տոկոսով:

«Այս փոփոխությունների նպատակն է հարկային խթան ստեղծել՝ աշխատակիցների առողջության ապահովագրության հարցում գործատուներին շահագրգռելու նպատակով: Հուսով ենք, որ կընդլայնվեն այն գործատուների շարքերը, ովքեր ապահովագրավճարներ են վճարում իրենց աշխատակիցների առողջության ապահովագրության համար», – նշել է ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: (1 դոլարը 376,48 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img