Wed, 11 February
-0.9 C
Yerevan
USD: 377.88 RUB: 4.89 EUR: 450.06 GEL: 140.75 GBP: 516.34

ՀՀ վարչապետը բարձր է գնահատել հայ-ռուսական գործակցությունը ճգնաժամի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ռուսական գործակցությունը ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում:

«Նորագույն պատմության մեջ մեր երկրները միշտ միմյանց կողքին են եղել բարդ իրավիճակներում և օգնելու մեկմեկու: Այդպես եղավ նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Ռուսական կառավարության կողմից՝ կարճ ժամանակում տրամադրած վարկը (500 մլն դոլար) օգնեց նվազագույնի հասցնել ճգնաժամի հետևանքները: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք երախտագիտություն հայտնել ռուսական կառավարությանը ցուցաբերած աջակցության համար»,- երեքշաբթի ասաց վարչապետը՝ ելույթ ունենալով  «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներ ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում» առաջին ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում:

Նրա խոսքով, ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց վերաիմաստավորել երկու երկրների տնտեսական վիճակը:
«Կառավարության կողմից մշակված և իրականացված հակակոռուպցիոն ծրագիրն ակնհայտ արդյունքներ տվեց:

Մեզ հաջողվեց իրականացնել պետության սոցիալական բոլոր պարտավորությունները, ավելին՝ բարձրացնել բնակչության սոցիալական որոշ հատվածների վճարումները: Պետությունը մի շարք ենթակառուցվածքային նախագծեր նախաձեռնեց, էական արտոնություններ ընձեռեց փոքր և միջին գործարարությանը և լուրջ աջակցություն ցուցաբերեց համակարգաստեղծ ձեռնարկություններին, որոնց մոտ ժամանակավոր դժվարություններ էին ի հայտ եկել միջազգային շուկաների իրավիճակի պատճառով»,- ասաց կառավարության ղեկավարը:
Միաժամանակ նա ցավով նշեց, որ դեռ վաղ է խոսել լիակատար վերականգնման մասին:

Միաժամանակ նա ափսոսանքով նշել է, որ դեռևս վաղ է խոսել ամբողջական վերականգնման մասին:

«Աճի արագացված տեմպերի մինչճգնաժամային ժամանակաշրջանը թուլացրել է մեր ուշադրությունը տնտեսության հիմնարար հիմքերի նկատմամբ, և ճգնաժամը բացահայտեց այն կառուցվածքային խնդիրները, որոնք թույլ չեն տալիս մեզ խոսել ճգնաժամից վերջնականապես դուրս գալու մասին: Ավելին, ակնհայտ դարձավ, որ տնտեսության մի քանի հիմնարար բնագավառների վրա հիմնված աճի հին մոդելը չի կարող կայուն լինել», – նշել է վարչապետը:

Նրա խոսքերով՝ ճգնաժամը դարձավ ինքնատիպ սահման, երկատման կետ, որը կիսում է հին և նոր աշխարհը:

«Այն գլոբալ փոփոխությունները, որոնք ավելի վաղ ակնառու էին մասնագետներին, այժմ ակնառու են բոլորին: Այսօր մենք կանգնած ենք 21-րդ դարի մարտահրավերների առաջ, որոնք սահմանում են նրա նոր բովանդակությունը, որը լի է նորարարություններով: Աշխարհն արագորեն փոխվում է, փոփոխությունների արագությունն ավելանում է, հաճախ մենք ընթանում ենք այդ փոփոխությունների ոչ թե առջևից, այլ հետևից», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Նա ավելացրել է, որ ժամանակակից աշխարհն արագորեն փոքրանում է, հասարակությունների փոխադարձ ազդեցություններն էականորեն ավելանում են:

«Ժամանակակից աշխարհում հիմնարար գործընթացը մտավոր գործունեությունն է: Ամեն մարդու առջև ծառանում է նոր խնդիր՝ ինքնության սահմանումը, հիմնական ռեսուրսը դառնում է ինտելեկտը, և ամեն անձի, նրա իրավունքների և ազատությունների ինքնիրացման պայմանների ապահովման խնդիր է առաջանում», – նշել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարության տնտեսական ռազմավարությունը պատասխան է վերը նշված մարտահրավերներին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ փետրվարի 6-ի համեմատ, աճել է 0.27 կետով՝ հասնելով 377.97 դրամի

Մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ

Ապրիլի 1–ից ուժի մեջ է մտնում կենսաթոշակների և նպաստների վճարման նոր կարգ․ նախարարությունն իրազեկում է

Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները (ՎԻԴԵՈ)

2023 թվականից սկսած «Ինքնություն» հիմնադրամը մեկնարկել է  Հայաստանի բազմադարյա վանքերի,  եկեղեցիների ու մշակութային կոթողների վավերագրումը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի փետրվարի 6-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  փետրվարի 5-ի համեմատ, նվազել է 0.31 կետով՝ կազմելով 377.7 դրամ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել  ՎԶՄԲ–ի հետ վարկային համաձայնագրին․ վերջինիս ընդհանուր արժեքը 120,5 մլն եվրո է

Համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,1 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img