«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և «Մուրան» ընկերությունն ավտովարկավորման համատեղ ակցիա են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և «Մուրան» ընկերությունը ձեռնամուխ եղան ավտովարկավորման համատեղ բացառիկ ակցիայի իրականացմանը, որի շրջանակներում ընկերության ավտոսրահներում նոր ավտոմեքենա ձեռք բերելիս գործում է 10% կանխավճար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն՝ այս ակցիակի նպատակն է ավտոսիրողների և ավտոմեքենաների սեփականատերերի՝ բանկի հանդեպ հավատարմության մակարդակի բարձրացումը և առաջնային շուկայից նոր մեքենաների ձեռք բերման հարցում նրանց հնարավորությունների ընդլայնումը:

Ակցիան գործելու է մինչև 2011 թ.-ի հունիսի 30-ը: Ակցիայի շրջանակներում ֆիզիկական անձանց վարկավորումը կիրականացվի առավել հարմարավետ պայմաններով` կանխավճար սկսած 10%-ից (բացառիկ առաջարկ); վարկի գումարը` 1 մլն. դրամից մինչև 15 մլն. Դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 14%-ից, վարկի ժամկետը` 12-60 ամիս:

Վարկը տրամադրվում է հետևյալ մակնիշի ավտոմեքենաների ձեռբերման համար` Ford, Volvo, Land Rover, Renault, Nissan, Infinity, Peugeot, Chevrolet, ինչպես նաև ռուսական արտադրության ավտոմեքենաներ ԳԱԶ, ՊԱԶ և ՈՒԱԶ:

«Ֆիզիկական անաձանց վարկավորումը հանդիսանում է բանկի գործունեության կարևորագույն ուղղղություններից մեկը: Ավտովարկավորման շուկայում այդ ուղղության զարգացման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով մեր բանկը իր գործընկեր «Մուրան» ընկերության հետ մշակեց վարկային պայմանների հատուկ փաթեթ, որի շնորհիվ մեքենայի ձեռքբերումը հենց ավտոսրահից հաճախորդի համար կդառնա էլ ավելի  շահավետ», – նշել է Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img