Ամերիաբանկը Apple Store-ում ներկայացված առաջին հայկական բանկն է

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը Apple Store-ում ներկայացված առաջին հայկական բանկն է, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, համաձայն իր ռազմավարությամբ ամրագրված քաղաքականությանը` Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ իրականացնել ինովացիաների ներմուծման, առաջադեմ տեխնոլոգիական միջոցների զարգացման ուղղությամբ: Բանկի հերթական ինովացիան այս անգամ հնարավորություն է ընձեռում ամենուր հասանելի լինել Բանկի վերաբերյալ տեղեկատվությանը` iPhone տեսակի հեռախոսի միջոցով:

«Պարզապես բեռնելով Apple Store-ում Ամերիաբանկի ծրագիրը (Application)` հնարավոր է ծանոթանալ բանկի նորություններին, փոխարժեքներին, առաջարկվող ծառայությունների փաթեթին և տրամադրման պայմաններին, մասնաճյուղերի և բանկոմատների հասցեներին: Միաժամանակ հնարավորություն է ստեղծված ինտերակտիվ քարտեզի միջոցով արագ կողմնորոշվել անհրաժեշտ բանկոմատի կամ մասնաճյուղի հասցեի փնտրման հարցում», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայումս տարվում են աշխատանքներ մոտ ապագայում ներկայացված հիմքի վրա Mobile Banking-ը զարգացնելու ուղղությամբ, որը հաճախորդների համար գործարքների կատարման հնարավորություն կստեղծի իրենց անձնական iPhone հեռախոսներից:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img