HSBC Բանկ Հայաստանն ավելի քան 600 երեխաների համար ծառատունկի երկու ակցիա է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը Երևանի երկու պուրակներում՝ Օղակաձև և Նոր Նորքի այգինեերում, ավելի քան 600 երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ ծառատունկի ակցիաներ է կազմակերպել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Տարեսկզբին HSBC Բանկ Հայաստանը ներկայացրել է իր նոր մանկական կուտակային ժամկետային ավանդի ծառայությունը՝ պարտավորվելով բացված յուրաքանչյուր մանկական ավանդի համար տնկել մեկ ծառ։

«Մանկական  ավանդները և ծառատունկը համադրել ենք մի քանի պատճառով, նախ որ երկուսն էլ դրական երևույթներ են, իսկ ծառատունկը նպաստում է շրջակա միջավայրի բարելավմանը, երկրորդ, որ ծնողները կարող են ականատես լինել, թե ինչպես է իրենց երեխայի մեծանալուն զուգընթաց աճում նրա ծառը և ֆինանսական բարեկեցությունը, և երրորդ, որ այն բնորո է հայկական մշակույթին և խորհրդանշում է ընտանիք, արմատներ, սերունդներ գաղափարները»,- ասաց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տվյալ ակցիաներն անցկացվել են ապրիլի 10-17-ը։ Յուրաքանչյուր երեխայի նաև տրամադրվել էր իր անունը գրելու համար հատուկ ցուցանակ և կանաչ «անձնագիր», որում գրանցված են տնկված ծառի տվյալները և նկարը։

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ սփյուռքահայ ներդրողներին: Երևանում բանկն ունի 8 մասնաճյուղ ու  գրասենյակ և ավելի քան 50 բանկոմատ։

Բանկը տարբեր ծառայություններ է առաջարկում հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում իրականացվող գործառություններ։ HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img