Հայաստան. արժույթի շուկայի շաբաթվա տեսությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի.  /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում նվազել է 0,97 տոկոսով՝ հասնելով մինչև 373,75 դրամի։

Առուվաճառքի ծավալը կազմել է 14,625 մլն ԱՄՆ դոլար, ինչը 41,03 տոկոսով ցածր է, քան նախորդ շաբաթ։ Առուվաճառքի ծավալի կտրուկ նվազումը պայմանավորված է եղել նախորդ շաբաթվա համեմատության բարձր բազայով։ Կանխիկ դոլարի միջին փոխարժեքը նույնպես նվազել է 0,8 տոկոսով, և շաբաթ՝ ապրիլի 23-ին, կազմել է 375,65 դրամ։

Ողջ նախորդ շաբաթվա ընթացքում դրամը համարձակ աճում էր ամերիկյան դոլարի նկատմամբ՝ կարողանալով հասնել իր առավելագույն արժեքին՝ 373,5 դրամ մեկ դոլարի դիմաց, ինչը, հնարավոր է, պայմանավորված է եղել կարգավորիչի մուտքով շուկա։

Սակայն ներմուծողների և Հայաստանի բնակչության կողմից արտարժույթի բարձր պահանջարկը պահպանվում է։ Համաձայն Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության մեկշաբաթյա ամփոփագրի, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի վաճառքի ծավալը (75,815 մլն ԱՄՆ դոլար) գերազանցել է գնումները (67,511 մլն ԱՄՆ դոլար) 12,3 տոկոսով։ Դա բացատրվում է մի քանի պատճառով՝ առաջին, համաշխարհային ֆինանսական շուկաներում բարձր անորոշությամբ արաբական երկրներում ստեղծված իրավիճակի պատճառով, երկրորդ, երկրում սպառողական գնաճի բարձր տեմպերի պահպանմամբ, որն առաջին երեք ամիսների ընթացքում կազմել է 5,2 տոկոս։

Դոլարի աճը կարող են զսպել միայն կենտրոնական բանկի գործողությունները։ Կենտրոնական բանկի կողմից դրամի արժեզրկման զսպման դրդապատճառներից մեկը երկրում գնաճի տեմպերի կապակցությամբ մտահոգությունն է։ Համաշխարհային ապրանքահումքային շուկաներում արաբական աշխարհում լարված վիճակով, կենտրոնական բանկերի մոնետարային մեղմ քաղաքականությամբ և ԱՄՆ թույլ դոլարով պայմանավորված բարձր գներն ավելացնում են գնաճային սպասումները Հայաստանում։ Այդ կապակցությամբ, մենք կարծում ենք, որ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում հաջորդ շաբաթ, հավանաբար, կգտնվի 373-378 դրամի սահմաններում։

Եվրոյի փոխարժեքը նախորդ շաբաթ հայկական արժութային շուկայում որոշվում է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճել է 0,93 տոկոսով մինչև 1,4562։

Նախորդ շաբաթվա սկզբին այն լուրերի հիման վրա, թե Հունաստանը ԵՄ-ին և ԱՄՀ-ին խնդրել է պարտքերի վերակառուցվածքայանցման մասին, եվրոն կտրուկ իջել է՝ հասնելով նվազագույն 1,4156 արժեքի։ Եվրոյի նկատմամբ լրացուցիչ ճնշում են գործադրել Ֆինլանդիայից ստացված լուրերը, որտեղ ընտրությունների արդյունքներով ԵՄ երկրներին ֆինանսական աջակցության տրամադրման դեմ հանդես եկող True Finns կուսակցությունն ակնհայտ առավելագույն ձայներ է հավաքել։ Սակայն արդեն երեքշաբթի օրվանից՝ ապրիլի 19-ից, եվրոպական արժույթը, Հունաստանի պետական պարտատոմսերի անհաջող տեղաբաշխման և եվրագոտու մակրոտնտեսական դրական վիճակագրության արդյունքում կարողացել է վերականգնել իր կորուստները և հասնել 15-ամսյա նոր առավելագույնի՝ 1,4650։

Այդ իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճել է 1,0 տոկոսով մինչև 550,50 դրամ։

Հաջորդ շաբաթ եվրոյի դինամիկան աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում, կորոշվի FOREX միջազգային շուկայի նորություններով։ Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ տոկոսադրույքների՝ ապրիլի 27-ին ծրագրված FOMC նիստը, 2011 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ կանխատեսման հրապարակումը, ինչպես նաև ԴՊՀ-ի նախագահ պարոն Բերնանկեի ավանդական ասուլիսը։

Եթե ԱՄՆ ԴՊՀ-ի մեկնաբանություններում հայտնվեն մոնետար քաղաքականության հետագա խստացման հնարավորության ակնարկներ, ԱՄՆ դոլարն օժանդակություն կստանա հիմնական իր մրցակիցների դեմ։ Դոլարի պաշտպանության մակարդակն առաջիկա հինգ առևտրային նստաշրջաններում կարող է դառնալ 1,4375 արժեքը։ Սակայն, ԱՄՆ-ից մակրոտնտեսական բացասական տվյալներ ստանալու դեպքում դոլարը կարող է շարունակել նվազումը։ Եվրոյի համար հաջորդ շաբաթ դիմակայությունը կարտահայտվի 1,4850 մակարդակով։ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին արժեքն ընթացիկ շաբաթ այդ դեպքում կլինի 540-560 դրամի սահմաններում։

Ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 0,2 տոկոսով մինչև 13,55 դրամ։ Դա պայմանավորված է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով՝ նավթի գների աճի ֆոնի ներքո։ Այսպես, Brent տեսակի նավթը նախորդ շաբաթ թանկացել է 0,43 տոկոսով մինչև 124,10 ԱՄՆ դոլար։

Ռուսական ռուբլու դինամիկան ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ հաջորդ շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ում մակրոտնտեսական վիճակագրության հրապարակվող տվյալներից, արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններից և նավթի գներից։ Նավթի բարձր գները կշարունակեն պաշտպանել ռուսական ռուբլին։ Դոլարի և դրամի նկատմամբ ռուբլու աճող թրենդը կարող է կանգնեցնել միայն ԴՊՀ-ի մեկնաբանությունները տոկոսադրույքի վերաբերյալ։ Եթե ԴՊՀ-ն հանի ակնարկը տոկոսադրույքի բարձրացման մասին, ապա ռուբլին ստիպված կլինի կարճ ժամանակով նահանջել։ Կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրերին, հավանաբար, կլինի 13,45-13,7 դրամի միջակայքում։ -0-

Միքայել Վերդյան, Forex Club-ի տեսաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img