2010թ.-ին ՀՀ ՀՆԱ աճը 2,1% է կազմել. ԿԲ ճշգրտված տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ըստ Կենտրոնական բանկի ճշգրտված տվյալների՝ 2010թ.-ին ՀՀ տնտեսության աճը կազմել է 2,1 տոկոս՝ավելի վաղ հրապարակված 2,6 տոկոսի փոխարեն, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանասական կայունացման և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը։

2010թ.-ի պետբյուջեում ՀՆԱ-ի աճի ցուցանիշի աճ էր նշվել 1,2 տոկոսի մակարդակով։

«Տնտեսական աճն ավելի բարձր կլիներ, եթե գյուղատնտեսության ոլորտում չլիներ կտրուկ անկումը, որն ըստ ճշգրտված տվյալների՝ շուրջ 15 տոկոս է կազմել»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով «2010թ.-ի ՀՀ ֆինանսական կայունացման ԿԲ հաշվետվությունը»՝ ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ 9,5 տոկոս բավականին զգալի աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում, ինչը վկայում է արդյունաբերական հատվածի հետճգնաժամային վերականգնման մասին։

«Դրան զգալիորեն նպաստել է վարկավորման աճը։ Տնտեսական սուբյեկտներին տրամադրված վարկերի աճը կազմել է 28 տոկոս»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրան նպաստել է նաև արտահանման բնագավառներ և կարևոր նշանակություն ունեցող արդյունաբերական հատվածներ  կառավարության կողմից միջոցների ուղղումը։

Վարչության պետն ասաց, որ 2010թ.-ը նաև առանձնացել  է պետբյուջեի պակասորդի կրճատման տեսանկյունից։

«Մենք մոտ 30 տոկոսանոց կրճատում ենք ունեցել (տվյալ ցուցանիշի), և 2010թ.-ն ավարտվել է 2,9 տոկոս բյուջեի պակասորդով, ինչը բավականին դրական է ազդել ֆինանսական կայունության վրա»,- ասաց նա։

Խոսելով գնաճի մասին, որի ցուցանիշը 2010թ.-ին 9,4 տոկոս է կազմել, Վարդանյանն ասաց, որ դրա մեծ մասը դրսից է ներմուծվել երկիր։

«Դա միջազգային շուկայում գների աճի վատ հետևանք է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մյուս կողմից դա Հայաստանից արտահանման աճ է ապահովում, մասնավորապես՝ այնպիսի ապրանքների, ինչպիսին են՝ պղինձն ու մոլիբդենը։

2010թ.-ի պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում ծրագրված էր 4% (±1,5%) մակարդակով գնաճ։

Ընդհանուր առմամբ, ըստ Վարդանյանի՝ 2010թ.-ին միջազգային ֆինանսական և առևտրահումքային շուկաների, ինչպես նաև հարևան երկրների զարգացումը  բարենպաստ են եղել Հայաստանի համար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img