Հայաստանում կքննարկվեն գնաճի նպատակադրմանն օժանդակելու համար մոդելավորման գործիքները

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 30-ից մինչև մայիսի 6-ը Ծաղկաձորում կանցկացվի գնաճի նպատակադրման արդի դրմավարկային քաղաքականությունն իրականացնելուն նվիրված մասնագիտացված ուսուցում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության մամուլի ծառայությունից։

Տվյալ ուսուցումը կանցկացվի բարձր մակարդակով սեմինարի շրջանակներում, որն անցկացվում էր Հայաստանում ապրիլի 27-ից՝ Ալբանիայի, Հայաստանի, Բելառուսի, Չեխիայի, Վրաստանի, Հունգարիայի, Ղազախստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի և Ուկրաինայի կենտրոնական բանկերի ներկայացուցիչների, ինչպես նաև ԱՄՀ-ի և ՎԶԵԲ-ի աշխատակիցներին և մոդելավորման և կանխատեսումների ոլորտների միջազգային փորձագետների մասնակցությամբ։

Գնաճի նպատակադրման ուժեղացված ռեժիմները, այդ թվում` հստակ և հետևողական քաղաքականության նպատակները և կենտրոնական բանկերի գործառնական անկախության, հաղորդակցության և հաշվետվողականության կուռ համակարգը, կարող են օգնել ապագա գնաճի վերաբերյալ սպասումների ավելի լավ խարսխմանը և նպաստել ապադոլարացմանը, տեղական արժույթների շուկաների ամրապնդմանը, անորոշությունների նվազմանը, ցիկլերի վերելքների և վայրէջքների զսպմանը:

Ըստ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի՝ սեմինարի ընթացքում հիանալի քննարկումներ են անցկացվել  դրամավարկային քաղաքականության ամրապնդման ուղիների և օժանդակող գործիքների վերաբերյալ։

«Գնաճի տեմպի վերջին արագացումը, թեև հիմնականում պայմանավորված էր պարենի և վառելիքի միջազգային գների բարձրացումով, ցույց է տվել լավ խարսխված գնաճային սպասումների և արդյունավետ հաղորդակցության և գործիքներ ունենալու անհրաժեշտությունը»,- ասաց նա։

Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան նշեց, որ

ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին և տարածաշրջանի մյուս երկրներին`քաղաքականության իրենց կարողությունների ամրապնդման և խոցելիությունների նվազեցման ուղղությամբ, այդ թվում` ֆինանսական հատվածում` ճանապարհ հարթելով ամուր և երկարատև աճի համար։

Սեմինարի ժամանակ ուսումնասիրված հիմնական հարցերի թվում էին՝ գնաճի նպատակադրման քաղաքականության ներդրման ժամանակ ծառացող մարտահրավերները և նախքան նոր քաղաքականության ներդրումն անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև գնաճի նպատակադրման շրջանակում փոխարժեքի դերը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img