«ԱՌԿԱ»-ն Հայաստանի տնտեսական զարգացման ինքնատիպ պատմագիր է դարձել

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը Հայաստանի տնտեսական զարգացման  վայրիվերումների յուրօրինակ պատմագիր է դարձել, ասվում է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի՝ «ԱՌԿԱ» գործակալության 15-ամյա հոբելյանի կապակցությամբ գործակալությանն ուղղված շնորհավորական ուղերձում։

Ըստ ՀԲՄ ղեկավարի՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն այսօր արդեն 15 տարեկան է և իր կայացման ճանապարհն անցել է հայկական պետականության, տնտեսական նոր համակարգի կայացմանը զուգահեռ` միաժամանակ այս տարիների ընթացքում դառնալով վստահելի  լրատվության աղբյուր և մասնագիտական անաչառ գործընկեր:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեր ողջ աշխատակազմին, ներկա և նախկին աշխատակիցներին, նրանց, ովքեր կանգնած են եղել գործակալության ակունքներում և իրենց ջանքն ու ժամանակը չեն խնայել հասարակությանն օբյեկտիվ և լիարժեք տեղեկատվություն հասցնելու հարցում։ Մասնագիտական բարձր մակարդակով 15 տարի շարունակ լուսաբանելով մեր երկրի տնտեսական զարգացումները՝ «ԱՌԿԱ»-ն դարձել է այդ վայրիվերումների յուրօրինակ պատմագիրը»,- ասել է  Օսիպյանը։

Միության նախագահը նշել է, որ «ԱՌԿԱ»-ն միշտ եղել է մասնագիտական բարձր դիրքերում` պահպանելով օբյեկտիվությունը, ընթերցողների նկատմամբ պատասխանատվության գիտակցությունը:

Նա վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս գործակալությունը  կպահպանի  իր բարձր պրոֆեցիոնալիզմը, զուսպ ու հավասարակշիռ կեցվածքը, և կշարունակի իր առաքելությունն` ի նպաստ ազատ մամուլի կայացման, Հայաստանի  և  ժողովրդի շահերի:

«Գործակալության  ողջ  աշխատակազմին մաղթում եմ առողջություն, հաջողություններ, անսպառ եռանդ, մասնագիտական, անձնական նորանոր ձեռքբերումներ և լավատեսություն»,- ասել է Օսիպյանը։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ Գործակալության պրոֆեսիոնալ սկզբունքը տեղեկատվության հավաստիությունն ու օպերատիվությունն է։
2000թ.-ի արդյունքներով, «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն:

2002-2003թթ. Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը արժանի համարեց պարգևատրել Որակի համար Միջազգային Աստղ (International Star Award for Quality) մրցանակով՝ Gold կատեգորիայում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img