«Առէկսիմբանկի» և «ԱՌԿԱ» գործակալության փոխհարաբերությունների 15 տարիները բեղմնավոր և հաջող համագործակցության տարիներ են

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկի» և «ԱՌԿԱ» լրատվական գործակալության փոխհարաբերությունների 15 տարիները բեղմնավոր և հաջող համագործակցության տարիներ են, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության հոբելյանի առթիվ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանի շնորհավորական ուղերձում:

«Ժամանակի մեջ 15 տարին ոչ միանշանակ մեծություն է: Մարդու կյանքում դա զարգացման և անձի կայացման կարևոր փուլ է, երկրի կյանքում՝ ընդամենը  ակնթարթ, որը սլանում է լույսի արագությամբ: Ձեր կազմակերպության տասնհինգ տարին արդեն պատմություն է: Առավել ևս, որ այդ պատմությունը ձևավորվել է ընդհանրապես նոր Հայաստանի կայացման ֆոնի ներքո՝ ըստ էության՝ դառնալով նրա մի մասը», – նշել է Խանդկարյանը:

Նրա խոսքերով՝ «Առէկսիմբանկի» և «ԱՌԿԱ» լրատվական գործակալության փոխհարաբերությունների 15 տարիները բեղմնավոր և հաջող համագործակցության տարիներ են:

Բանկիրը նշել է, որ հենց այսպիսին պետք է լինեն երկարատև գործընկերային հարաբերությունները՝ վստահելի, հիմնված անձնական համակրանքի, հարգանքի և փոխօգնության վրա:

«Այս տոնական օրը միանում եմ ձեզ ուղղված բազմաթիվ շնորհավորանքներին և «ԱՌԿԱ» լրատվական գործակալության բոլոր աշխատակիցներին մաղթում քաջառողջություն, ոգու եռանդ, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: Դուք երիտասարդ եք և աշխույժ: Դուք ունեք անուն և ապագա: Մենք ուրախ ենք, որ ձեզ հետ միասին ենք գնում դեպի ապագա», – նշվում է շնորհավորական ուղերձում:

ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ Գործակալության պրոֆեսիոնալ սկզբունքը տեղեկատվության հավաստիությունն ու օպերատիվությունն է։

2000թ.-ի արդյունքներով, «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն:

2002-2003թթ. Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը արժանի համարեց պարգևատրել Որակի համար Միջազգային Աստղ (International Star Award for Quality) մրցանակով՝ Gold կատեգորիայում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img