Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նվերներ է հանձնել Հայրենական պատերազմի վետերաններին

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մայիսի 9-ի տոնի նախօրեին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին նվերներ և նյութական օգնություն է հանձնել «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր վետերանի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Ձեր արիությունը, հերոսությունն ու անձնվիրությունը հաջորդ սերունդների համար կծառայեն որպես հպարտության և ընդօրինակման առարկա: Չկա այն գինը, որով հնարավոր կլիներ հատուցել բոլորիս պարտքը Ձեր առջև: Այս նվերները նվազագույնն է, ինչով կկարողանանք մի փոքր երջանկացնել մեր վետերաններին Մեծ Հաղթանակի օրվա նախօրեին», – նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:

Նա վետերաններին մաղթել է խաղաղ երկինք, քաջառողջություն, բարեկեցություն և բարգավաճում նրանց ընտանիքներին:

Եզրափակելով խոսքը` Խանդկարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին` Մեծ Հաղթանակի կապակցությամբ հայ վետերաններին շնորհավորելու հնարավորություն ընձեռելու համար:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը Մեծ հաղթանակի 66-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ է;

2007թ.-ի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը։ 2008թ.-ի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ էմիսիա է անցկացրել, որը նույնպես գնվել է Գազպրոմբանկի կողմից, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճել է մինչև 94,15 տոկոս։ 2008թ.-ի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնել է Ռայֆֆայզենբանկի մոտ մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100 տոկոսանոց սեփականատերն է։ 2010թ.-ին բանկի դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 820 մլն ԱՄՆ դոլար։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img