Հայաստանն այս տարի ներդրումների մինչճգնաժամային ծավալի վերականգնում է ակնկալում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն այս տարի ներդրումների մինչճգնաժամային ծավալի վերականգնում է ակնկալում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Այս տարի համաշխարհային ճգնաժամից դուրս գալուց հետո ավելացել են սփյուռքի հնարավորությունները, և կան ակնկալիքներ, որ ներդրումային հոսքերը, որոնք կային Հայաստանում մինչև ճգնաժամը, ինչպես նաև երկրի տնտեսությունը կվերականգնվեն, մասնավորապես, սփյուռքի աջակցության հաշվին, քանի որ Հայաստանում ավանդաբար ներդրումների շուրջ երկու երրորդն այս կամ այն աստիճանով կապված է սփյուռքի հետ», – ասաց Դավթյանը:

Նա նաև նշեց, որ դեռ վաղ է խոսել 2011 թ.-ի առաջին եռամսյակի ներդրումների ցուցանիշի մասին, որը համեմատաբար պասիվ է լինում՝ նշելով, որ միտումներն ակնհայտ կլինեն միայն հուլիս-օգոստոսին:

Նախարարի խոսքերով՝ ակնկալիքները դրական են, քանի որ փոքր և միջին բիզնեսի ոլորտում տարատեսակ ծրագրեր կան, որոնք կօգնեն ցուցանիշների աճ ապահովել:

Նա ընդգծեց, որ շեշտը կդրվի ոչ թե խոշոր մասշտաբի նախագծերի, այլ փոքր և միջին բիզնեսի վրա, որը ճնշող մեծամասնություն է կազմում երկրում ակտիվորեն գործող 400 ձեռնարկությունների թվում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսություն օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2010 թ.-ի հունվար-դեկտեմբերին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 41,1 տոկոսով՝ հասնելով 1505,7 մլն դոլարի (չհաշված պետական կառավարման մարմինների և բանկային հատվածի կողմից ստացված վարկերը):

2009 թ.-ին, մինչճգնաժամային 2008 թ.-ի համեմատ, այս ցուցանիշը ևս կրճատվել է 25,6 տոկոսով՝ հասնելով 935,5 մլն դոլարի:

Հայաստանի տնտեսություն օտարերկրյա ներդրումների ներհոսքը մինչճգնաժամային 2008 թ.-ի ընթացքում կազմում էր 1257,6 մլն դոլար (2007 թ.-ի համեմատ 48,8 տոկոսանոց աճ): Միաժամանակ նշված ժամանակահատվածում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 1000,9 մլն դոլար, ինչը 71,9 տոկոսով ավել էր 2007 թ.-ի ցուցանիշից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img