ՀՀ տնտեսության մեջ առևտրային բանկերի վարկային ներդրումները մարտի վերջին գերազանցել են 962 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում ընթացիկ տարվա մարտի վերջին կազմել են ավելի քան 962 մլրդ դրամ՝ փետրվարի ցուցանիշի նկատմամբ ավելանալով 4,6 տոկոսով կամ շուրջ 42,7 մլրդ դրամով։ Նման տեղեկություն է ներկայացված Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում տեղադրված 2011 թվականի փետրվարի ՀՀ ԿԲ ամսական ամփոփագրում:

Պետք է նշել, որ բանկերի համախառն վարկային ներդրումների առավելագույն տեսակարար կշիռը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին (23 տոկոս): Այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 221,2 մլրդ դրամ են ուղղել (2,1 տոկոսանոց աճ՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ)։

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 20,8 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 6,7 տոկոսով և կազմել է 200,1 մլրդ դրամ։

Երրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 18,5 տոկոս մասնաբաժնով, որոնք փետրվարի համեմատ ավելացել են 4,6 տոկոսով։ Առևտրային բանկերի սսպառողական վարկերը Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում մարտի վերջին կազմել են 178,1 մլրդ դրամ։ Բանկերի հիփոթեքային վարկերը ռեզիդենտ տնտեսությունում կազմել են մոտ 90,6 մլրդ դրամ՝ փետրվարի ցուցանիշների համեմատ ավելանալով 1,8 տոկոսով։

Միաժամանակ բանկերը հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտ են ուղղել շուրջ 78,8 մլրդ դրամ (2,8 տոկոս աճ՝ նախորդ ամսվա համեմատ)։Բացի այդ, գյուղատնտեսության վարկավորումը փետրվարի վերջին կազմել է 57,3 մլրդ դրամ՝ աճելով 4,5 տոկոսով, սպասարկման ոլորտի վարկավորումը՝ շուրջ 46,5 մլրդ դրամ (13,9 տոկոս աճ), իսկ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորումը՝ շուրջ 30,2 մլրդ դրամ (4 տոկոս աճ)։-0-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՌԵԶԻԴԵՆՏ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

(մլն դրամ)

Հունվար 2011

Փետրվար 2011

Մարտ 2011

Արդյունաբերություն

209185

216464

221163

Գյուղատնտեսություն

52593

54784

57265

Շինարարություն

73976

76627

78760

Տրանսպորտ և կապ

27617

29064

30241

Առևտուր

182297

187578

200067

Սպասարկման ոլորտ

38925

40772

46450

Սպառողական վարկեր

165556

170196

178076

Հիփոթեքային վարկեր

87977

88996

90637

Այլ

53566

54831

59390

Ընդամենը

891692

919312

962049

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img