Սթրոս Կանը լքում է ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը. Հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի.  /ԱՌԿԱ/. ԱՄՀ-ի ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանն իր պաշտոնը լքելու մտադրության մասին՝ իր նկատմամբ տարվող քրեական հետաքննության կապակցությամբ, ասվում է հինգշաբթի ԱՄՀ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Ես ամենայն վճռականությամբ հերքում եմ իմ դեմ առաջադրած մեղադրանքները»,- ասել է Սթրոս Կանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սթրոս Կանին ձերբակալել են մայիսի 14-ին Նյու Յորքում, ինքնաթիռում՝ Փարիզ մեկնելուց տասը րոպե առաջ: Նրան առաջադրվել են «բռնության փորձ, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի կերպով զրկելու» մեղադրանքներ: Նրան կասկածում են Թայմս Սքուերում գտնվող Sofitel հյուրանոցի լյուքս համարում սպասուհու  նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ:

«Ես ցանկանում եմ պաշտպանել այն կազմակերպությունը (ԱՄՀ-ն), որին ծառայել եմ պատվով և հավատարմությամբ և հատկապես ցանկանում եմ ուղղել բոլոր ուժերս, իմ ամբողջ ժամանակը և ողջ էներգիան անմեղությունս ապացուցելու համար»,- ասվում է Սթրոս Կանի հայտարարությունում։

Նույն հաղորդագրությա մեջ ասվում է, որ մինչև հիմնադրամի նոր ղեկավարի ընտրությունն ԱՄՀ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կմնա ԱՄՀ ղեկավարի տեղակալ Ջոն Լիպսկին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img