Mon, 17 November
9.1 C
Yerevan
USD: 382.12 RUB: 4.73 EUR: 443.79 GEL: 141.24 GBP: 502.18

Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները նվազում են ԱՄՆ դոլարի ամրապնդման ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու շուկայում գների բարձր տատանում է նկատվել: Դրա պատճառները Պահուստի դաշնային համակարգի ղեկավար Բեռնանկեի ելույթի ֆոնի ներքո ամերիկյան տնտեսության աճի տեմպերի դանդաղման վերաբերյալ շուկայի մասնակիցների ուժեղացող մտավախություններն են, ինչպես նաև Հունաստանին օգնություն տրամադրելու պլանի վերաբերյալ եվրագոտու առաջնորդների միջև առաջացած տարաձայնությունները:

Ոսկու գնանշման վրա լրացուցիչ ճնշում էր գործադրում ամրապնդվող դոլարը, որը առևտրային շաբաթվա վերջին ԱՄՆ-ից ստացված բյուջեի կատարողականի վերաբերյալ դրական նորությունների ֆոնի ներքո վերջնականապես ամրապնդեց իր դիրքերը: ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը մայիսին նվազել է՝ հասնելով 57,64 մլրդ դոլարի՝ ապրիլին գրանցված 135,9 մլրդ դոլարի համեմատ:

Այս ամենի արդյունքում, նախոր դշաբաթ ոսկու գինը նվազել է 0,72 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1530,87 ԱՄՆ դոլարի:

Այս շաբաթ ոսկու գնանշումը կսահմանվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող վիճակագրությամբ: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ-ի սպառողական գների մայիսյան համաթվի ու արդյունաբերական արտադրության ծավալի տվյալների հրապարակումը: Եվրագոտուց սպասվող նորություններից հարկավոր է նշել սպառողական գնաճի մայիսյան տվյալների հրապարակումը:

Եթե ԱՄՆ-ից և եվրագոտուց սպասվող սպառողական գնաճի վերջնական տվյալները լինեն կանխատեսված 3,3 և 2,7 տոկոսից ավելի, ապա դեղին մետաղի գնանշումը աճի ազդակ կստանա: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության շեմ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1565.0 դոլարը:

Իսկ եթե մակրոտնտեսական վիճակագրությունը կանխատեսվածից ավելի բացասական լինի, ապա ոսկին կարող է շարունակել իր անկումը: Այս շաբաթ թանկարժեք մետաղի համար աջակցող շեմ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1500,0 դոլարը:

Նախորդ շաբաթ պղնձի արժեքը ֆյուչերսային շուկայում նվազել է 2,05 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4,0375 ԱՄՆ դոլարի: Դրա պատճառներն են՝ առաջին հերթին, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման վերաբերյալ մասնակիցների մտավախությունները, երկրորդը՝ ամրապնվող դոլարը, երրորդը՝ կարմիր մետաղի բորսայական աճող պահուստները Մետաղի լոնդոնյան բորսայում (ՄԼԲ), չորրորդը՝ Չինաստանից ստացվող մետաղների արտաքին առևտրի բացասական վիճակագրությունը:

Իսկապես, մայիսի արդյունքներով՝ Չինաստանում պղնձի ներկրումը կրճատվել է 3 տոկոսով՝ հասնելով 254,738 հազար տոննայի: Այսպիսով, այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում պղնձի ներկրումը կազմել է 1,42 մլն տոննա, ինչը 25 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Չինական տնտեսության աճի հավանական դանդաղումն ու այս երկրի կողմից կարմիր մետաղի նկատմամբ պահանջարկի անկումը կարող է լրջորեն ձախողել պղնձի նկատմամբ շուկայի մասնակիցների վստահությունը:

an2

Այս շաբաթ պղնձի արժեքը հիմնականում կսահմանվի Չինաստանից, եվրագոտուց, ԱՄՆ-ից ստացվող տնտեսական նորություններով և ԱՄՆ դոլարի դինամիկայով: Եթե մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ում և Չինաստանում մայիսին արդյունաբերական արտադրության ծավալների փոփոխությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում, Չինաստանում և եվրագոտում նախորդ ամսվա սպառողական գնաճը կանխատեսվածից ավելի լինեն, ապա պնղձի գնանշումը էական աջակցություն կստանա:

Իսկ եթե այս երկրներից ստացվեն տնտեսական բացասական տվյալներ, ապա համաշխարհային տնտեսության աճի դանդաղման վերաբերյալ մտավախությունները կուժգնանան, իսկ կարմիր մետաղը կարող է շարունակել իր անկումը: Պղնձի գնանշման տատանման ենթադրվող միջակայքը ֆյուչերսային շուկայում հաջորդ շաբաթ կլինի պղնձի մեկ ֆունտի դիմաց  3,90–4,20  ԱՄՆ դոլարը:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են հայերը սովորում ներդրումներ կատարել․ Freedom Academy Armenia–ի ղեկավար

Հայաստանում ավելի հաճախ են սկսել խոսել ֆինանսական կրթվածության մակարդակի անհրաժեշտության մասին, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում, և ինչո՞ւ է կարևոր ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսության համար: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Freedom Academy Armenia-ի տնօրեն Գեորգի Մելքոնյանի հետ

Շուկայի կապիտալիզացիան հոկտեմբերին աճել է 36.5%-ով՝ հասնելով 462 մլրդ դրամի. Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայի կապիտալիզացիան այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 36.48%-ով՝ հասնելով մոտ 462 մլրդ դրամի

Fitch–ն ակնկալում է, որ Հայաստանի գնաճը կպահպանվի թիրախային մակարդակի շրջանակում մինչև 2027թ․–ը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանում գնաճը կմնա թիրախային մակարդակի շրջանակում մինչև 2027 թվականը, չնայած մեղմ հարկաբյուջետային քաղաքականությունը և դրամի կանխատեսվող չափավոր թուլացումը որոշակի ռիսկեր են ստեղծում

Հայաստանում ապահովագրավճարների ծավալը երրորդ եռամսյակում կազմել է 15,3մլրդ դրամ

Այս տարվա առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 23 015.3 մլն դրամ, երկրորդում՝ 16 381.0 մլն դրամ, իսկ 2023 թվականի տարեկան ցուցանիշը կազմել է 73 284.1 մլն դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img